Ջենիֆեր Լոպեսն ու Դրեյքը որոշել են դադար վերցնել իրենց հարաբերություններում։ Այս մասին հայտնել են զույգին մտերիմ մի քանի աղբյուրներ։
«Նրանց հարաբերությունները մի փոքր մարել են։ Նրանք որոշել են որոշ ժամանակով բաժանվել, բայց ոչ այն պատճառով, որ չեն ցանկանում միասին լինել, այլ քանի որ իրենց թեժ գրաֆիկը չի համընկնում»,- ասել է ինսայդերներից մեկը։
Մինչև վերջերս նրանց բաժանման մասին խոսք անգամ չկար։ Նշվում էր, որ Դրեյքը Ջեյ Լոյին նվիրել է 100 հազար դոլարանոց վզնոց։ Դրեյքը նաև ծանոթացել է Ջենիֆերի երեխաների հետ։
Սակայն աղբյուրները նշում են, որ դեռ վաղ է նրանց հարաբերությունների վրա խաչ դնել։