Սերոբ Խաչատրյանի գրառումը. «Բոլորը բողոքում են 12-ամյա կրթությունից։ Բայց զավեշտն այն է, որ Հայաստանում դեռևս ոչ ոք 12 տարի դպրոց չի գնացել։
Մենք նախօրոք բողոքում ենք ջրի սառնությունից, հետո նոր մտնում գետը։
Մինչև հիմա 12-րդ դասարան ավարտողներն իրականում մեկ տարի թռնում են և փաստացի սովորում են 11 տարի։
Միայն 2018 մայիսին Հայաստանում կլինեն 12 տարի դպրոց գնացածներ։ Եթե Կրթության նախարարությունը հայտարարություն տարածի, որ հրավիրում է 12 տարի սովորածներին և նրանց ծնողներին քննարկման, ոչ ոք չի կարող գնալ այդ հանդիպմանը։
Միակը կլինի 9-րդ դասարանում 4 տարի մնացած Աշոտիկը»։