1960 թ-ին, կառավարական մի ընթրիքի ժամանակ, ԱՄՆ 35-րդ, նորանշանակ նախագահ Ջոն Քենեդուն ներկայացրեցին սևաչյա ու ժպտերես, 40 ամյա կնոջը։ Քենեդին, իսկական ջենտլմենի պահվածքով, խօնարհվեց ու համբուրեց տիկնոջ ձեռքը․
-Ահա թե ինչպիսին է մեր ամերիկյան Ջրահարսը, և, գրողը տանի, նա միֆ չէ, փաստորեն․․․
Կինը ժպտաց․
-Օ, Աստված իմ, ահա թե ինչպիսին է Ջրահարսերի սրտակեր Սըր Քենենդին, ու նա իրոք գոյություն ունի․․․
Մտերմիկ ու կատակով այս զրույցին նախանձեցին անգամ բարձրաստիճան կանայք՝ Սպիտակ Տան առաջինները․․․
Երկու տարի անց, մինչև իր մահը, Քենեդին կասի՝ «Այս կինը պիտի լիներ ու կա՝ ամերիկյան նավատորմի թալիսմանը»։
1918 -ի վերջերին, բազմահազար փախստականների պես, կյանքի ու մահվան հետ կռիվ տալով, Խարբերդից հերթական հայ ընտանիքը հասավ ԱՄՆ՝ Միչիգան նահանգի Դեթրոյդ քաղաք։
20 – ականների ԱՄՆ -ը լրիվ միջնադարյան պատերազմների բեմ էր հիշեցնում՝ մաֆիա, բանդաներ, էթնիկ ազգերի պայքար իրար մեջ, աղքատություն, գործազրկություն, բայց՝ մազապուրծ եղած ընտանիքի համար, նույնիսկ սա էր «դրախտ»։
1920-ի դեկտեմբեր 6-ին, տակավին երիտասարդ զույգեր՝ 27-ամյա Մաթևոս Տեր-Վարդանյանի և 21-ամյա Արուսյակ Գալուստյանի երջանկությունը երկինք էր հասնում՝ ծնվեց նրանց աղջիկը՝ խօշոր ու լայն բացված, սևուկ աչքերով, և ընդամենը մի քանի տասնամյակ անց, այս աղջնակը կդառնա ԱՄՆ -ի ռազմածովային նավատորմում երբևէ ամենաբարձր կօչում ստացած առաջին, ու մինչ օրս դեռ, վերջին կինը։
Իսկ մինչ այդ, սկզբում սովորեց դպրոցում, հետո Դեթրոյդի բիզնես դպրոց ընդունվեց ու դասերի հետ համատեղ՝ 1941-1942 թթ-ին, զինվորագրվեց «Կանանց օդային օժանդակ կորպուս»-ին՝ WAAC։
Հետո թողեց այս կորպուսը ու միացավ «Կանայք արտակարգ իրավիճակներում», կամավոր ծառայությանը՝ WAVES։
Մաթևոսի և Արուսյակի աղջնակը երկրորդ աշխարհամարտում անցավ գրեթե բոլոր թեժ կետերով՝ Պերլ Հարբորից սկսած։
«Կանայք արտակարգ իրավիճակներում»-ից, պատերազմի թեժ պահին, աղջնակը կամավոր զինվորագրվեց ԱՄՆ ռազմածօվային նավատորմ, որտեղ, կնոջ գտնվելու փաստը միայն, արդեն սնոտիապաշտական հետք էր թողնում նավաստիների մեջ, բայց խեղճուկրակ այս նավաստիները դեռ չգիտեին, որ «վատ նշան» համարվող այս աղջնակը դառնալու էր իրենց հրամանատարը։
Սկզբում, անհրաժեշտ պատրաստությունն անցնելուց հետո, վարչական կարևոր պաշտոն հանձն առավ Իլիոնոյսում։
1946-1947 թթ-ին, ծառայության անցնելով Ֆրանցիսկոյի ռազմածովային կայանում, Մաթևոսի և Արուսյակի աղջնակն արդեն ստացավ ամերիկյան նավատորմի E-7՝ նավատորմի ղեկավար կոչումը։
1956-ին, Նյու Ջերսիի պարաշյուտիստների և աէրոգրաֆների դպրոցում ծառայությունից հետո, 1957-ին ստացավ արդեն E-8՝ նավատորմի ավագ ղեկավար կոչումը։
Ծառայողական խիզախության ու ԱՄՆ ռազմազովային նավատորմում ներդրած եզակի ավանդի համար, 1959-ին, Մաթևոսի և Արուսյակի դուստրը՝ Աննա Տեր-Վարդանյանը, կարժանա ԱՄՆ ռազմածօվային նավատորմի՝ E-9՝ Գերագույն Գլխավոր Ավագ կօչմանը՝ դառնալով ամերիկյան նավատորմի պատմության մեջ առաջին ու մինչև օրս էլ՝ վերջին կին սպան, ով հասավ այս բարձրագույն պաշտոնին՝ Главный корабельный старшина!
Երբևէ, «չար նշան» գուժող այ սևաչյա հայուհին, ում հայտնվելու օրը նավաստիները բունտ էին արել, արդեն դարձավ ամերիկյան նավատորմի թալիսմանը։
Բայց սա դեռ վերջը չէր, ու 1963-ին, թոշակի անցած՝ ռազմածօվային ուժերի բարձրաստիճան սպան, մտավ ԿՀՎ (ЦРУ)։
Զինվորական ահռելի փորձ ունեցող սպան անմիջապես զբաղեցրեց ՑՌՈւ-ի՝ Մերձավոր Արևելքի բաժնի ավագ անալիտիկի պաշտոնը հակահետախուզական բաժնում և գործուղղվեց՝ Սիրիա, Պաղեստին, Բեյրութ, Եգիպտոս, Թունիս, Ալժիր՝ կարծում եմ արդեն պարզ է նրա հետագծից․․․
Նրա թղթապանակը մինչ օրս էլ գաղտնազերված չէ ու մնում է Ամերիկյան ՑՌՈւ-ի «Top Secret» դարակում՝ յոթ փակի տակ։
2007-ին, արդեն 87 ամյա՝ ԱՄՆ Ռազմածօվային ուժերի և Հատուկ Ծառայությունների սպա՝ Աննան հեռացավ պաշտոնից՝ տասնյակներով մեդալներ կրծքին շարած․
«Այո, ես հայ եմ, բայց երբեք չեմ եղել իմ Հայրենիքում, հուսով եմ մի օր կկարողանամ իրագործել ծնողներիս երազանքն ու այցելել Հայրենիք»-այսպես կասի 87 ամյա, հետախուզության շպիոնն ու ռազմածօվային ուժերի E-9՝ Գերագույն Գլխավոր Ավագ սպա, Արևմտյան Հայաստանի Խարբերդցու արմատներով, մինչև ԱՄՆ ռազմածօվային ուժերի ամենաբարձր օղակներ հասած, Մաթևոս Տեր-Վարդանյանի և Արուսյակ Գալուստյանի դուստրը՝ Աննա Տեր-Վարդանյանը, ով թոշակից հետո կապրի ևս երեք տարի, ու որովհետև այդպես էլ ընտանիք չունեցավ, կմահանա զարմիկների տանը՝ 2011-ի օգոստոսի 4-ին՝ այդպես էլ Հայաստանը չտեսնելով, ու նրան կթաղեն Արլինգթոնյան գերեզմանատանը՝ ԱՄՆ Ռազմածօվային Ուժերի բոլոր պատիվներով։