Սիրելի ժողովուրդ ջան։
Օր-օրի, նկատում եմ, հիմնականում ինձանից կիսած էջերում, ավելանում են հարձակվողական մեկնաբանությունները՝ «Յանի մեզ ի՞նչ» ՝ դասական, բողազապատառ ճչոցով։
Ես չգիտեմ՝ էլ ո՞ր հնարավոր լեզուներով կարելի կլիներ բացատրել, որ ոչ մի գրառման մեջ, 0․001 գրամ պաթոս չկա, ու իմ նպատակը՝ գոռոզությունից տրաքելը չէր, այլ համահայկական հարցը՝ օր-օրի, որ իրար պաԴռում եք, իրար մեղադրում, իրար հայհոյում ու հայի բախտը անիծում, բա լավ․
մի անգամ չկանգնեցիք ու հարցնեք՝ ինչու՞ հայը հայերի մեջ չի աճում, իսկ դրսում ծառայում է ում ասես։
Ինչու՞ է հայը խեղդվում հայերի մեջ, իսկ դրսում դառնում խեղդվողներին փրկող։
Ինչու՞ և գենային բացթողման ո՞ր պատճառով, աշխարհի «տունը շինած» հայը, իր ձեռքով ավիրեց իր տունը՝ դրանում մեղադրելով էն նույն աշխարհին, ում տունն էլ ինքն էր շինել։
Այսօր աշխարհի տնտեսությունը կարգավորում է ԱՄՆ դոլլարը՝ ըստ նավթի փոխարժեքի։
Մինչև 1854 թ-ը, աշխարհում ավելի շատ կեղծ դոլար կար, քան Նյու Յորքի բանկում պետական թղթադրամ։
Դոլարը դարձավ անձեռնմխելի միայն 1854 թ-ին, և նա, ով դոլարը դարձրեց անձեռնմխելի՝ այլևս կեղծվելու ոչ ենթակա, համարվում է ԱՄՆ-ի ամենագաղտնի թղթապանակով հայը, ում գործը մինչև այսօր պահվում է ամենագաղտնի կնիքի տակ։
Այս հայի հայտնագործությունը պահպանելու համար, որն էլ հենց կայունացրեց ԱՄՆ -ի տնտեսությունն ու ապահով արեց դոլլարի կշիռը, հսկում են՝ ներսում Դաշտային Բյուրոն(ФБР), դրսում՝ Կենտրոնական Հետախուզական Վարչությունը (ЦРУ)։
Այս մարդը ծնվել էր 1825-ին Ստամբուլում ու համարվում է ԱՄՆ -ի ամենագաղտնի գյուտարարը, ով 1854 -ին, քիմիական հատուկ նյութերի գործածությամբ, խիստ հսկվող լաբորատորիայում, ստացավ այն կանաչ գույնը, որով այսօր կօչում են ԱՄՆ-ի պետական դրամը՝ «կանաչ Դոլլար»։
Այս քիմիական միացությունն այնքան եզակի է, որ մինչ օրս չեն կարողանում գտնել դրա բաղադրությունը, ինչի համար էլ ԱՄՆ կառավարությունը հատուկ մեդալ տվեց այս գյուտարարին, գումարած, նոր՝ կանաչ գույնով ստացած դոլարի՝ վեց հազարի չափով պարգև, ինչը այն թվերին հսկայական թիվ էր։
Երիտասարդ այս քիմիկոսը, 1842-ին մտնելով ԱՄՆ, ավարտեց Ելյի համալսարանի քիմիական ֆակուլտետն ու դարձավ ամենաերիտասարդ քիմիկոսը պատասխանատու պաշտոններում։
Այս մարդու անունն էր Քրիստափոր Տեր-Սերոբյան, կամ, պարզապես՝ Խաչատուր Սերոբյան, ով ԱՄՆ-ին նվիրեց տնտեսության կայունությունը՝ ապահով անելով դոլլարը մինչ այսօր։ Հետո վերադարձավ Ստամբուլ, որտեղ ծառայում էր Օսմանյան Թուրքիայի արքունիքում՝ որպես քիմիկ-բժիշկ ու նույնիսկ՝ ստացավ Օսմանյան կայսրության բարձրագույն՝ Մեջիդիե շքանշանը, որը սահմանվել է 1852 -ին՝ Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ-Մեջիդ I-ի կողմից և կրում է նրա անունը։ Այս պարգևը շնորհվում էր Օսմանյան կայսրության հպատակներին՝ քաղաքացիական վաստակի և ռազմական հզորության համար։
Օսմանյան արքունիկի քիմիկոս-ֆիզիկոս-բժիշկ, ԱՄՆ-ի՝ այսօր աշխարհի տնտեսությունը ղեկավարողը արժույթի՝ դոլլարի «կանաչ հայրը»՝ Խաչատուր Տեր-Սերոբյանը, մահացավ 1874 – ին, ստամբուլում։
Հ․Գ․ Հիմա ձեզանից ով հպարտ է, ով տխուր, ով զարմացած, ով զայրացած, դա անհատական մոտեցում է, իսկ ես, ընդամենը, փորձում եմ գտնել էն վերը նշված հարցերի պատասխանը, որն էլ հիմքերի հիմքն էր՝ Պետությունը տանուլ տալու՝ «Ինչու՞․․․»
Նկարում՝ Դոլլարի Կանաչ Հայրը՝ Խաչատուր Տեր-Սերոբյան