2020 թ-ի սեպտեմբերի մեկին, «Նյու Յորք Թայմս»-ի (The New York Times) առաջին էջերում տեղադրված էր հեղինակավոր լրագրողի գրած մահախոսականը․
«Նա իր ուսերին վերցրեց հազարավոր մարդկանց կյանքերը փրկելու ծանրությունը, և նրանցից շատերը՝ երեխաներ։
Այս մարդը հանճարեղ էր և՛ սրտով, և՛ գիտակցությամբ, և՛ իմացությամբ, բայց դուք նրան դատարան տարաք, ու թեև նա արդարացվեց, բայց դուք արդեն արել էիք ձեր գործը․․․
Իսկ այսօր, նա հեռացավ մեզանից՝ կյանքի 92-րդ տարում, ու նրա որդի Փիթերն այս առավոտյան հաստատեց լեգենդար բժշկի մահը, ում մասին դեռ դարեր կխսոսեն, որովհետև նման հանճարները իրավունք չունեն մոռացվել մեր կյանքում․․․»
Դրանից քսանչորս տարի առաջ՝ 1996-ին, Մինեսոտայի դատարանում ընթանում էր բժշկի դատը, ով հազարավոր կյանքեր էր փրկել․
Բժիշկը մեղադրվում էր իր ստեղծած իմունային շիճուկը հիվանդների վրա օգտագործելու մեջ․
Այս շիճուկը, որը ներառում էր հակամարմիններ, որոնք ճնշում էին հիվանդների լիմֆոցիտային ակտիվությունը. պատրաստված կենդանիների լիմֆոցիտներից և ուներ կողմնակի ազդեցություններ, բայց որպես բուժիչ դեղամիջոց, այն էֆեկտիվ էր ու հազարավոր կյանքեր էր փրկել։
Ներկայացված 21 մեղադրանքներից վեցը չեղյալ հայտարարեց հենց դատավորը, իսկ մնացած 15-ը՝ երդվյալ ատենակալների 12 հոգանոց խումբը, ու բժիշկն արադարցվեց լիովին։
Մեղադրանքը մերժելու իր ելույթում, դատավորն ասաց․
«Մեղադրել մարդուն նրա համար, որ նրա ստեղծած դեղամիջոցը հազարավոր կյանքեր է փրկել․ սա դուրս է առողջ բանակության սահմաններից»։
Ավելի ուշ, երբ բժիշկն արդեն թողեց վիրհատական իր գործնեությունը, Մինեսոտայի Բարձրագույն Դպրոցը հայտարարեց նրա անունով Ամբիոն բացելու մասին, իսկ այսօր, երբևէ՝ հանճարեղ բժշկի կողմից մերժված և դատարաններով ու մեղադրանքներով անցած շիճուկի հիմքի վրա ստեղծված նոր ճիշուկները, լայնորեն օգտագործվում են բժշկության մեջ ողջ աշխարհում։
Իսկ մինչ այս ամենը․
1920 -ին, ԱՄՆ գաղթեց Եղեռից փրկված, Խարբերդցի Կարո և Սիրան զույգը՝ հետևում թողնելով իրենց հարազատների մահն ու կորցրած տունը։
ԱՄՆ-ում կյանքը հեշտ չէր տրվում․
Կարապետը սկսեց զբաղվել գորգավաճառությամբ, իսկ Սիրանը տանն էր հետևում, որովհետև ընտանիքը բազմանդամ էր։
1927-ի դեկտեմբեր 22-ին, Կալիֆորնիայի Օկլենդում ծնվեց նրանց հաղթանդամ որդին, բայց Կարապետը մահացավ մի քանի տարի անց, նախքան իր նորածին որդուն միջնակարգ դպրոց ուղեկցելը, և ընտանիքի ողջ ծանրությունը մնաց Սիրանի ուսերին․․․
Խարբերդցի այս զույգի՝ բարուրից հաղթանդամ որդին, դեռ տակավին մանկահասակ, հազիվ փրկվեց Պերիտոնիտից՝ «որովայնի խոռոչի օրգանները ներսից ծածկող բարակ թաղանթի՝ որովայնամզի բորբոքում » ծանր հիվանդությունից։
Այս հիվանդությունն էլ հենց կդառնա երեխայի՝ բժշկության հանդեպ ձգտման հիմքը, ու Խարբերդցի Կարապետ և Սիրան զույգի որդին, հաղթահարելով ծանր հիվանդությունը, ընդամենը երեք տասնամյակ անց կդառանա համաշխարհային բժկության մեջ «Վիրաբուժական փոխպատվաստման» հայրը՝ նա, ով առաջինը անցկացրեց փոխպատվաստումների բարդ վիրահատություններն ու գրեթե միայնակ մշակեց ու արդիականացրեց վիրահատական փոխպատվաստումների պրակտիկան՝ հասցնելով դա այն մակարդակին, որն այսօր կա աշխարհում ու դարձել է շատ սովորական ու հասանելի՝ ի շնորհիվ այս հանճարեղ հայի։
1948-ին, Կալիֆորնիայում, Բերկլիի ինստիտուտը գերազանց ավարտելով, 21- ամյա երիտասարդը ստացավ Բակալավրի աստիճան, բայց նաև «ամերիկյան ֆուտբոլն» էր շատ սիրում ու բավական հաջողությունների հասավ, նույնիսկ, դափնեկրի մեդալ ստացավ։
1952-ին, Կալիֆորնիայի մեկ այլ՝ Սան-Ֆրանցիսկոյի համալսարանն ավարտելուց հետո, 25 տարեկանում դարձավ Բժշկական Գիտությունների դոկտոր, ապա անցավ վիրահատական պրակտիկային ու բավական կարճ ժամանակում, արդեն հայտնի վիրաբույժ էր, ով իր վերջնական աշխատանքի վայր ընտրեց Մինեսոտայի համալսարանի վիրաբուժական ֆակուլտետը։
1966-ին, Մինեսոտայի համալսարանի վիրաբուժական բաժանմունքում անցկացվեց առաջին բարդ վիրահատությունը՝ մինչ այդ երբևէ չլսված՝ 39 – ամյա բժիշկը, առաջին անգամ և հաջողությամբ, անցկացրեց հիվանդի երիկամների և ենթաստամոքսային գեղձի միաժամանակյա փոխպատվաստում։
1968-ին՝ երիկամի փոխպատվաստում դիաբետով տառապող հիվանդին։
1978-ին՝ ենթաստամոքսային գեղձի մի մասի փոխպատվաստում կենդանի դոնորից․ սա չլսված բան էր այն ժամանակ։
Այս հանճարեղ բժիշկը հենց, 1977-ին, լրատվամիջոցներին հայտարարեց Լինդոն Ջոնսոնի կառավարության առաջին դեմքերից, ԱՄՆ 38-րդ փոխնախագահ Հուբերտ Համֆրիի կոնքի ոսկորում անվիրահատելի ուռուցքի հայտնաբերման մասին։
«Սկզբում ես ուզում էի սրտի վիրաբույժ դառնալ, բայց 1954 -ին Բոստոնի Բրիգամ հիվանդանոցում երկվորյակների միջև երիկամի առաջին հաջող փոխպատվաստումը փոխեց իմ կյանքը, ու ես ասացի ինքս ինձ՝ սա հենց բժշկության այն ոլորտն է, որտեղ ես ուզում եմ աշխատել»,- 1982-ին, վիրահատությունից հետո տրված հարցազրույցում, այսպես կասի տակավին բարուրի երեխա Հայմե Ֆիսկեիի երիկամը պատվաստած ու նրա կյանքը փրկած հանճարեղ այս բժիշկը՝ Մինեսոտայի համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչ, Մանկական փոխպատվաստումների միջազգային ասոցիացիայի նախագահ, բժշկության մեջ ամենապատվավոր ու բարձրագույն՝ «Մեդավար» մեդալի մեդալակիր, բժկական գիտությունների դոկտոր, ԱՄՆ փոխպատվաստող վիրաբույժների ընկերության (American Society of Transplant Surgeons) նախագահ, բժշկության մեջ հիմնարար ոլորտի՝ «Փոխպատվաստման» հիմնադիր, Խարբերդցի Կարապետի ու Սիրանի որդին՝ Ջոն Սարգիս Նաջարյանը։
Դոկտոր Նաջարյանի հիմնած կրթաթոշակային ծրագրով, ԱՄՆ -ում պատրաստվեցին տասնյակ բժիշկ-գիտնականներ, ովքեր «Փոխպատվաստումը» , որպես կյանքեր փրկելու բշկական արվեստ, այսօր հասցրել են գրեթե կատարելության՝ ի պատիվ Խարբերդցի Կարապետի ու Սիրանի որդու՝ Ջոն Նաջարյանի, ով մահացավ 2020-ի օգոստոսի 31-ին, Մինեսոտայի Սթիլուոթեր քաղաքում՝ հետևից թողնելով «Փոխպատվաստման հայր» պատիվը։
Նկարում՝ Դոկտոր Ջոն Սարգիս Նաջարյան