Չգիտեմ ում համար ինչպես ու ինչու, բայց ինձ համար էս մարդը համամարդկայինի բաժին է՝ Տեսլայի, Դարվինի, դա Վինչիի կողքին․․․
2014թ․-ի ապրիլի 17-ի լույսը չլուսացավ հանճարեղ Մարկեսի համար։
Նրա մարմինը դիակիզվեց փակ ընտանեկան արարողության ժամանակ Մեխիկոյում․․․
«Շատ երազանքներ ունեմ…
Դրանցից մեկը, վախենամ հենց դա, չկատարվի.
Ուզում եմ վերադարձնել իմ բոլոր հին ընկերներին, և միայն մահը չէ, որ այն անկատարելի է դարձնում: Կա նաև մի ուրիշ, շատ ավելի մեծ խոչընդոտ…
Հաճախ ես և Մերսեդեսը մնում ենք տանը մենակ և երազում ենք, որպեսզի մեր ըկերները զանգահարեն և հրավիրեն մեզ իրենց տուն, իսկ հեռախոսը, միևնույնն է, լռու՜մ է…
Նրանք կարծում են, որ ճանաչումն ինձ դարձրել է «անհասանելի»: Հասնելով ամենաբարձր գագաթը, ես հասկացա, որ իմ կողքին ոչ մեկը չկա…
Հասկացա, «ահա՛, այս է իսկական մենությունը», որն իմ ամբողջ գրական կյանքի ընթացքում ուղեկցել է ինձ: Այն` իմ բոլոր ստեղծագործությունների թեման:
Ճակատագիրն ինձ հետ հիմար կատակ է արել.
Իմ կյանքի մայրամուտին եմ հայտնվել ու փակվել մենության զնդանում…»
Մարկեսից վեց տարի անց՝ 2020թ․-ի օգոստոսի 15-ին մահացավ 87-ամյա Մերսեդեսը։
Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկես և Մերսեդես Ռաքել Բարչա Պարդո
Էդուարդ Մանվելյանի էջից