Խաղաղ օվկիանոսի հատակի ճեղքը ԱՄՆ-ի ափերին սպառնում է հզոր երկրաշարժով
Advertisement 1000 x 90

Խաղաղ օվկիանոսի հատակի ճեղքը ԱՄՆ-ի ափերին սպառնում է հզոր երկրաշարժով

Հեղուկի տաք աղբյուրը գտնվում է Օրեգոնի ափից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա՝ իջնող խզվածքի եզրին, որը հայտնի է որպես Կասկադիա սուբդուկցիայի գոտի, որը ձգվում է Հյուսիսային Կալիֆորնիայից մինչեւ Կանադա: Այժմ գիտնականները զգուշացնում են, որ այս երկրաբանական առանձնահատկությունը կարող է 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ առաջացնել, եւ այս ճեղքը կարող է դրա համար անհրաժեշտ խթան լինել:

Վաշինգտոնի համալսարանի կատարած վերջին վերլուծությունը ցույց է տվել, որ քիմիապես տարբերվող հեղուկը յուրատեսակ «քսանյութ» է: Այս հեղուկը թույլ է տալիս սալերին սահուն շարժվել, սակայն առանց դրա լարվածությունը կարող է ավերիչ երկրաշարժի պատճառ դառնալ։

«Հեղուկի կորուստը մեծացնում է օվկիանոսային եւ մայրցամաքային սալերի միջեւ շփումը», – ասում են փորձագետները:

Կասկադիան ընդգրկում է մի քանի խոշոր մեգապոլիսներ, ներառյալ Սիեթլը եւ Պորտլենդը, Օրեգոն նահանգը եւ Հյուսիսային Կալիֆորնիայի եւ Կանադայի Վանկուվեր կղզու մասերը: Հենց այստեղ են բախվում երկու տեկտոնական սալեր։ Միեւնույն ժամանակ, իրավիճակները, երբ մեկ տեկտոնական սալը սահում է մյուսի վրայով, կարող են առաջացնել աշխարհում հայտնի ամենահզոր երկրաշարժերը։ Վառ օրինակը 2011 թվականի Տոհոկուի երկրաշարժն է, որը տեղի ունեցավ Ճապոնիայում եւ խլեց մոտ 20000 մարդու կյանք:

news.am



Նման նյութեր