Անցած գիշեր կայացավ տարվա գլխավոր երաժշտական իրադարձությունը՝ «Գրեմմի» 59-րդ մրցանակաբաշխությունը։ Համաշխարհային հայտնիություն ունեցող արտիստները հավաքվել էին «Սթեյփլս» համալիրում՝ ելույթ ունենալու և ստանալու հեղինակավոր ու բաղձալի մրցանակները:
Tert.am Life–ը հայ երգիչ–երգչուհիներից հետաքրքրվել է՝ որքանով են հետաքրքրված այս իրադարձությամբ։
Սոնա Շահգելդյան
Սովորաբար հետևում եմ միջազգային մրցույթներին։ Ունեմ սիրելի կատարումներ, արտիստներ, բայց այս տարի «Գրեմմի» մրցանակաբաշխությանը չեմ հետևել ժամանակիս սղության պատճառով։ Երեխայիս եմ խնամում, աշխատում եմ։ Գրեթե, ժամանակ չեմ ունեցել անգամ համացանցով հետևելու։
Անուշիկ Ալավերդյան
Ճիշտ ասած, ժամի պատճառով չեմ հետևել, բայց, անպայման, դիտելու եմ կրկնությունը։ Սովորաբար, հետևում եմ միջազգային մրցույթներին։
Գրիգոր Կյոկչյան
Բնականաբար, ամեն տարի հետևում եմ։ Եթե մարդը հետաքրքրված է երաժշտական աշխարհով, սա կարևորագույն միջոցառումն է։ Կարծում եմ՝ որպես երգիչ պետք է հետևել տենդենցներին՝ ովքեր են նոմինացվում և ինչու, որն է սկզբունքը, որով աշխարհն է առաջնորդվում ու ինչպես է ստացվում, որ Ջասթին Բիբերի պես երգիչը, ով որոշ «դեմագոգ» երաժիշտների կարծիքով չունի այդ տաղանդն ու հնարավորությունները, ամեն տարի հայտնվում է «Գրեմմիի» հայտացուցակում, նոմինացվում։
Եթե անկեղծ, շատ էի հավանել իր վերջին ալբոմն ու կարծում էի, որ պետք է հաղթեր։ Կարծում եմ՝ Բիբերն արժանի էր գոնե «Լավագույն ալբոմի» կոչմանը։
Արամ MP3
Ստուդիայից ժամը 4–-ին եմ տուն եկել ու հոգնած քնել։ Այդ իսկ պատճառով չեմ նայել։ Մամուլում էլ դեռ չեմ հետևել, թե ինչ է կատարվել։ Միշտ եմ հետևում միջազգային միջոցառումներին, բայց այս մեկը բաց եմ թողել։ Կիսատ…
Սոֆի Մխեյան
Հետաքրքրված եմ միջազգային երաժշտական մրցանակաբաշխություններով։ Այնպիսի ժամ էր, որ քնած էի և այս տարի չեմ դիտել։ Մամուլով ինչ–ինչ բաներ հետևել եմ, տեղյակ եմ՝ ինչ է կատարվել։
Էրիկ
Մինչև վերջ չեմ դիտել։ Բեյոնսեի ելույթից հետո քնել էի։ Կարծում եմ՝ ամեն ինչ մոդեռն է դարձել։ Իմ ֆավորիտերը կային ու ևս մեկ անգամ անկրկնելի ներկայացան։ Նույն «For The Weekend»-ը, Բեյոնսեն, որոնք հիանալի են աշխատել և բազում ստեղծագործություններ թողարկել։ Բեյոնսեն նույնիսկ իր կարգավիճակով հիանալի շոու ներկայացրեց ու նորից զարմացրեց բոլորին։ Նա լավագույններից լավագույն է։ Բարձր որակ կա նրանց արածի մեջ։ Մենք պետք է նայենք, սովորենք։
Ադելի՝ մրցանակը կիսելու հետ կապված կարծում եմ՝ շատ ճիշտ քայլ էր։ Ադելը ժողովրդի սեր է վայելում։ Նա շատ տաղանդավոր երգչուհի է, բայց կարծում եմ՝ Բեյոնսեն արժանի էր մրցանակի։
Ամբողջությամբ՝ life.tert.am