Բաց տեքստով ասաց՝ «ախպեր՝ իմ վրա հույս մի դրեք, ես էդ թեմայում զրո եմ»․ Արմեն Հովասափյան
Advertisement 1000 x 90

Բաց տեքստով ասաց՝ «ախպեր՝ իմ վրա հույս մի դրեք, ես էդ թեմայում զրո եմ»․ Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից․

«Կանխատեսումս հարյուր տոկոսով իրականցավ։ Նիստում բացման խոսքը բացառապես աշխարհաքաղաքական էր՝ ավելի կոնկրետ տարածաշրջանային։

Միանշանակ էր, որ կոնֆորտ զոնա է ստեղծվել իր քաղաքական կրքերին հագուրդ տալու և իր մեղքերի համար ևս մեկ անգամ մեղավորներ նշանակելու համար։ Խոսքն ակնհայտ հակառուսական էր, միանշանակ էր, որ Լադիմիրիչի հետ ունեցած երկվա խոսակցությունը լավ կոշտ ա եղել։ Ի դեպ՝ էտ երևաց նաև երեկվա կառավարության ռելիզից, որտեղ ընդամենը մի նախադասություն էր՝ «կողմերը քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր»։

Տպավորություն ունեմ, ու բավական հիմնավոր կասկածներ, որ ռուսները սրան ասել են, որ տղա ջան՝ գնալուդ ժամանակն ա, հերիք ա, էլ մեզ պետք չես։ Սա արտացոլվեց նրա խոսքում ասած հետևյալ ձևակերպման մեջ՝ «մեզնից և միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ և անկեղծ ջանքեր իրադրության հերթական լարում թույլ չտալու և համապարփակ կարգավորման հասնելու համար, ՀՀ-ն շարունակելու է այս ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը, բայց այդ ջանքերին զուգահեռ ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ավելի լայն՝ միջազգային ներկայությունը»։ Ակնհայտ է, որ սա սպառնըմ ա ռուսներին՝ միջազգային կոնտինգենտ տեղակայելու թեմայով, այլ հարց է, թե դա ինչքանով իրականություն կդառնա, էլ ավելի անորոշ է, որ որևէ մի կողմ հանձնառություն կառնի և թեմայի տակ կմտնի։

Բաց տեքստով ասաց, որ «ախպեր՝ իմ վրա հույս մի դրեք, ես էդ թեմայում զրո եմ»։ Արտասանած տեքստի մնացած հատվածը «պետք է»-ների շարքից էր․ «ադրբեջանը չպետք է, խաղաղապահները պետք է վերահսկողության տակ պահեն, ԼՂ հայության անվտանգության ապահովումը պետք է դառնա Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա, հնարավոր խաղաղության պայմանագիրը պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ» և նմանօրինակ կենացային «պետք է»-ներ։

Ինչ վերաբերվում է բուն օրակարգին, ապա նախապես ներառված 43 հարցը, նիստի մեկնարկային պահից մի 10 րոպե առաջ դարձան 52-ը, որոնցից զեկուցվեցին ավանդական 3-ը։

Պետբյուջեի հաշվետվության մեկնաբանության մեջ չմոռացավ և անցավ բաժակաճառի մեկ այլ ֆորմատի ու շեշտեց, որ ՀՀ-ում «աննախադեպ» մի ժամանակաշրջան է, քանի որ «աննախադեպ» է աշխատատեղերի աճը (անընդհատ համեմատական տանելով 2018-ի հետ), միջին աշխատավարձի 71 տոկոսանոց աճի լոլոն, ՏԱՑ-ի ցուցանիշները, մարզային ներդրումները, անշուշտ չմոռացավ սուբվենցիաների մասին էլ մի անգամ ևս բարձրաձայնել, թե ինչքան դպրոց, ճանապարհ են կառուցել։

Էսօրվա կուլմիացիան ջրային պարեկներն էին, որոնք պետք է ներդրվեն Սևանում։ Պարզվում ա, ոստիկանությունում առանձին «Ջրային ստորաբաժանում» են ստեղծում, որում պետք է ներառված լինեն 95 աշխատակից։ Ողորմած տատս սնեց դեպքերում ասում էր՝ «ցամաքում էն կուռը դեսն արին, հիմի էլ անցան ջրին»։ Փաստորեն Սևան գնալիս զգուշ եղեք, քանի որ բուրան քշելիս պարեկը պտի նայի հարբած էս քշում թե՞ չէ, կամ ասենք նավապետը ռոմ ա խմել թե վիսկի։ Մի պահ էլ խոսեցին ոստիկանական համակարգում կանանց ներգրավվածության մասին, քննարկեցին կանանց բոյ-բուսաթի թեման, որ ոչինչ, որ 160 սանտիմետրից կարճ լինեն՝ պարզվեց «կարևորը նրանց ունակություններն» են։

Թերևս այսքանն եմ առանձնացրել, իսկ ամենավերջում խրոխտ ձայնով խոսեց երեկ տեղի ուենցած դեպի Կապան «պատմական թռիչքի» մասին՝ որակելով որպես իրենց հերթական ձեռքբերում»։