Ատամի էմալը կարող է դեղին դառնալ ոչ միայն վատ սովորությունների, այլ, օրինակ, երիկամների հիվանդության պատճառով, ասել է «Мегастом» կլինիկայի գլխավոր բժիշկ Վլադիմիր Լոսևը։ Lenta.ru-ին տված հարցազրույցում ատամնաբույժը նշել է ատամների գույնի վատթարացման նաև այլ՝ ոչ ակնհայտ պատճառներ, այդ թվում՝ սննդի հետ չառնչվող։
Ատամների դեղնացման ամենասովորական պատճառը Լոսևն անվանել է բերանի խոռոչի վատ խնամքը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ատամի էմալն ի սկզբանե չի կարող շլացուցիչ սպիտակ լինել, իսկ շատերի մոտ այն ունի ընդգծված երանգ։ Տարիքի հետ, հավելել է նա, ատամների գույնը դեպի լավը չի փոխվում։ Արագացնում են այդ գործընթացը վատ սովորությունները՝ ծխելը, գազավորված ըմպելիքների, գինու, շատ ներկանյութերով մթերքների հանդեպ կիրքը:
Ջուրը նույնպես մեծ դեր ունի, հավելել է ատամնաբույժը։ Ատամների վիճակի վրա կարող են ազդել երկաթը և ջրում մեծ քանակությամբ պարունակվող միկրոէլեմենտները, հատկապես՝ խոշոր քաղաքներում։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ Unsplash