Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Լոնդոնում բացել է Կիբեռանվտանգության նոր ազգային կենտրոնի (NCSC) կենտրոնակայանը: Կենտրոնի խնդիրը կիբեռհարձակումներից Մեծ Բրիտանիայի ավելի լիարժեք պաշտպանության ապահովումն է, ինչպես նաև նման միջադեպերի ժամանակ գործողությունների կոորդինացումը:
«Մենք ցանկանում ենք, որ Մեծ Բրիտանիան դառնա ամենադժվարին թիրախը»,- ասել է NCSC-ի ղեկավար Քիրան Մարտինը BBC-ին տված հարցազրույցում:
NCSC-ն պնդում է, որ Միացյալ Թագավորությունում լուրջ կիբեռգրոհները տեղի են ունենում ամսական շուրջ 60 անգամ, այսինքն՝ միջին հաշվով օրական երկու անգամ:
«Մենք բախվում էինք անձնական տվյալների խոշոր հափշտակումների, թշնամական պետությունների ներկայացուցիչների ներխուժումների, ազգային ենթակառուցվածքի կենսականորեն կարևոր օբյեկտներին վերաբերող տվյալների հավաքագրման, և մեր խնդիրը դրա դեմ հնարավորինս ավելի արդյունավետորեն պայքարելն է»,- հավելել է Քիրան Մարտինը: