Գիտե՞ք, թե ինչու Աստծո և Ադամի մատները չեն դիպչում Վատիկանի Սիքստինյան կապելլայի առաստաղին արված Միքելանջելոյի հայտնի արվեստի գործում:
«Ադամի արարումը» ֆրեսկոն համարվում է Սիքստինյան կապելլայի առաստաղի ինը ստեղծագործություններից չորրորդը, որը նվիրված է Ծննդոցի մարդու ստեղծման թեմային։ Որմնանկարում ցուցադրվում է այս դրվագը: Այն ստեղծվել է մոտավորապես 1511 թվականին։
Որմնանկարի մասին
Որմնանկարում անսահման տարածությունում թռչում է Աստված, որը շրջապատված է հրեշտակներով։ Մի ձեռքն ուղղված է դեպի Ադամը և գրեթե դիպչում է նրա ձեռքին։ Կանաչ ժայռի վրա պառկած Ադամի մարմինն աստիճանաբար սկսում է շարժվել։ Ամբողջ կոմպոզիցիան կենտրոնացած է երկու ձեռքերի ժեստերի վրա։ Նկարում նրանց ձեռքերը չեն դիպչում, ինչը, ըստ Միքելանջելոյի մեկնաբանման, նշանակում է աստվածային և մարդկային կապի անհնարինությունը։
Աստծո կերպարը, ըստ նկարչի, ոչ թե հիանալի սկիզբ է, այլ հսկայական ստեղծագործական էներգիա։ Ադամի կերպարում նա ընդգծել է մարդկային մարմնի ուժը և գեղեցկությունը։ Փաստացիորեն մեր առջև ոչ թե ներկայացված է մարդու արարումը, այլ այն դրվագը, երբ Աստված մարդուն տալիս է հոգի, տենչ դեպի աստվածայինը և ծարավ գիտելիքի հանդեպ։
Վարկածներից մեկի համաձայն՝
Նկարի իմաստն այն է, որ Աստված միշտ մեր կողքին է, բայց որոշումը մարդունն է: Եթե մարդն ուզում է դիպչել Աստծուն, պետք է երկարացնի մատը։
«Ադամի մատի վերջին սեղմված մասը ներկայացնում է նրա ազատ կամքը»: