
Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական հումորային գրատումն է կատարել.
«- Բարեւ տղա ջան, պապադ տա՞նն է:
– Ես պետք է նախ իմանամ, ով եք դուք, որ պատասխանեմ:
– Այսի՞նքն:
– Եթե դուք ՀՀԿ-ից եք, ապա պապան գնացել է շիշ հավաքելու, որ ձեզ նման անկուշտ խոզերին կերակրի, եթե ԲՀԿ -ից եք, ապա պապան կրկես նայելու տարիքից անցել է ու ձեր զահլան չունի, եթե ՕԵԿ -ից եք, ապա պապան ձեր Հեղուշի վախից մեռել է, եթե դուք էն «Օսկանյան-Օհանյան»-ից եք, ապա պապան Րաֆֆիին տարավ Ծիծեռնակաբերդ աղոթելու, կարաք դուք էլ գնաք, իսկ եթե դուք էն Հայրիկյանն եք, որ իրեն փող է պարտք, ապա համեցեք, պապան տանն է…
Բարի լույս, Հայություն»: