«Որոշել էի հեռանալ երկրից, ճամպրուկս էի հավաքել, բայց Կոմանդոսի գրառումից հետո մտքափոխվեցի»
Advertisement 1000 x 90

«Որոշել էի հեռանալ երկրից, ճամպրուկս էի հավաքել, բայց Կոմանդոսի գրառումից հետո մտքափոխվեցի»

Չափազանցացրած չեմ լինի, կհաստատի յուրաքանչյուր արցախցի, որ պատերազմական տարիներին Կոմանդոսը ղարաբաղցիներիս  Աստվածն էր: Երբ լսում էինք, որ նա այս կամ այն ճակատում է, համ ոգևորվում էինք, համ հանգստանում՝ համոզված, որ այդ մարտը ևս կհաղթենք:

… մի քանի օր է համացանցը, բառիս բուն իմաստով, թնդում է մեր Կոմանդոսի այն երկու հատիկ բառով, որոնցով նա Բելառուսի «պորտը տեղը» դրեց: Հազարավոր դիտումներ այդ մի քանի բառի տակ, հազարավոր գրառումներ, լայքեր, սիրո ու երախտագիտության խոսքեր:

Ի՞նչ արեց Կոմանդոսը: Նա մեր ժողովրդի մեջ արժանապատվության զգացում վառեց, նա մեզ հասկացրեց, որ մենք հզոր ենք, մենք կարող ենք, մենք պարտավոր ենք թույլ չտալ ,որ ոտնահարեն մեր արժանապատվությունը: Նա  մեկ նախադասությամբ կատարեց այն, ինչ այսքան ժամանակ չկարողացան անել ոչ ԱԳՆ-ն, ոչ էլ դեսպանները:

Մեկը նյութի տակ այսպիսի գրառում էր թողել. «Որոշել  էի հեռանալ երկրից, ճամպրուկս եմ հավաքել, բայց Կոմանդոսի գրառումից հետո  ներսումս ուժ ծնվեց. Չէ, պետք է մնամ ու պայքարեմ երկրիս արժանապատվության համար»:

Հուզիչ է… ափսոս, որ մեր քաղաքական այրերն այսօր լրիվ ուրիշ «արժեքեների» հետևից են ընկած…

Արփի Վանյան

Ամբողջությամբ՝ hayreniq.am-ում



Նման նյութեր