
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը BBC-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ստացել Միկի մականունը:
«Երբ ես տեղափոխվեցի Դորտմունդի «Բորուսիա», Յուրգեն Կլոպին ինձ ասաց, որ իմ ազգանունը չափազանց երկար է, անունը՝ նույնպես: Նա առաջարկեց ինձ անվանել Միկի, իսկ ես ասացի, որ խնդիր չեմ տեսնում»,- ասել է Մխիթրայանը: