
Ըստ ասեկոսեների, ՀՀԿ համամասնական ցուցակում է նաև երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Լրագրող Կիմա Եղիազարյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արթուր Մեսչյանի ֆանատները հանկարծ դեպրեսիայի մեջ չընկնե՞ն…
Մարդը ոչ աջ, ոչ ձախ՝ միանգամից մտել է ՀՀԿ ցուցակ…
Երևի, շուտով ՀՀԿ-ի «զնաչոկով» զարդարված կերգի՝ «Ո՜ւր էիր աստված…»:
Նժդեհի բնութագրած ստամտավորականության ներկայացուցիչներից թե էլ ովքե՞ր կան ՀՀԿ-ի ցուցակում, շուտով կիմանանք…»: