
Ճամայկացի արագավազորդ Հուսեյն Բոլտը արժանացել է «Laureus» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն մարզիկ» մրցանակին:
Մոնակոյում կայացած «Laureus» մրցանակաբաշխության ընթացքում Բոլտը 4-րդ անգամ արժանացել է այս մրցանակին (նա լավագույնն է ճանաչվել նաև 2009, 2010 և 2013 թվականներին): «Տարվա վերադարձ» մրցանակին արժանացել է Մայքլ Ֆելպսը: «Տարվա մարզուհի» կոչմանն արժանացել է ԱՄՆ-ն ներկայացնող մարմնամարզուհի, Ռիոյի օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Սիմոնե Բայլսը: «Տարվա հայտնություն» է դարձել գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը, ով այս տարի դարձավ Formula-1-ի աշխարհի չեմպիոն:
«Սպորտի ոգի» անվանակարգում մրցանակի է արժանացել անգլիական «Լեսթեր» ակումբը, որը 2015/2016 մրցաշրջանում նվաճել է Անգլիայի չեմպիոնի կոչումը: «Տարվա թիմ» մրցանակը շահել է ամերիկյան «Չիկագո Կաբս» բեյսբոլի թիմը: