Հատուկ ԿամոԲլոգի համար Նյու Յորքից! Philipp Plein ապրանքանիշի ցուցադրությունը, հյուրերը և աշխարհի ամենասեքսուալ հանցագործի դեբյուտը որպես մոդել. kamoblog.tv (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հատուկ ԿամոԲլոգի համար Նյու Յորքից! Philipp Plein ապրանքանիշի ցուցադրությունը, հյուրերը և աշխարհի ամենասեքսուալ հանցագործի դեբյուտը որպես մոդել. kamoblog.tv

Երեկ New York Fashion Week-ի շրջանակներում տեղի ունեցավ Philipp Plein ապրանքանիշի Աշուն/Ձմեռ 2017/18 հավաքածուի ցուցադրությունը, որը լի էր անակնկալներով: Մենք խնդրեցինք Philipp Plein ապրանքանիշի երևանյան սրահի տնօրեն գոհարին հատուկ ԿամոԲլոգի ընթերցողների համար ներկայացնել շոուի մանրամասները հենց Նյու Յորքից…

Շոուն տեղի ունեցավ Նյու Յորքի Հանրային գրադարանում, որտեղ, ի դեպ, մինչ օրս երբեք նորաձևության ցուցադրություն տեղի չէր ունեցել:

Հյուրերի ցանկում էր ռեփփեր NAS-ը, ով բացեց շոուն իր հիթերով:

Իհարկե ողջ գրադարանը ձևափոխված էր, շոուն տևեց 1 ժամ, որին հաջորդեց afterparty-ին:

Գլխավոր հյուրն իհարեկ Մադոննան էր Սթիվեն Կլայնի հետ:

Քայլի Ջեներն ու Թայգան նույնպես հատուկ հյուրերի թվում էին:

Շոուի անակնկալներից մեկը Աշխարհի ամենասեքսուալ հանցագործի՝ Ջերեմի Միկսի դեբյուտն էր որպես մոդել: Եթե հիշում եք, 2014թ-ին նրա լուսանկարը համացանցի հիթն էր դարձել: Ջերեմին ձեռբակալվել էր անօրինական զենքի օգտագործման փոստարկով: 2016թ.-ի մարտ ամսին, դուրս գալով բանտից Ջերեմին պայմանագիր է կնքում White Cross մոդելային գործակալության հետ և առաջին անգամ քայլահարթակում հայտնվում է հենց Philipp Plein-ի շոուի ընթացքում:

Ամբողջությամբ՝ kamoblog.tv