Քեմբրիջի համալսարանի գիտնականները գտել են ծերության ժամանակ կյանքի որակը բարելավելու միջոց։ Պարզվել է, որ ֆիզիկական ակտիվության ժամանակի ավելացումը նպաստում է ավելի լավ ինքնազգացողությանը։
Հետազոտությանը մասնակցել է 60 և ավելի տարեկան 1433 մարդ, որոնց խնդրել են արագաչափեր կրել: Մասնագետներն ուսումնասիրել են առողջության և բարեկեցության չափանիշները, ներառյալ տարեց մարդկանց մոտ ցավի զգացողությունը, իրենց մասին հոգ տանելու կարողությունը և տրամադրությունը:
Կամավորներին տրվել է գնահատական՝ զրոյից (կյանքի վատագույն որակ) մինչև մեկ (լավագույն)՝ հիմնվելով հարցումների ժամանակ հնչած պատասխանների վրա: Վեցամյա հետազոտությունից հետո և՛ տղամարդիկ, և՛ կանայք օրական 24 րոպեով ավելի քիչ չափավոր կամ ուժեղ ֆիզիկական ակտիվություն են դրսևորել՝ համեմատած հետազոտության սկզբնական ցուցանիշների հետ: Միևնույն ժամանակ, նստակյաց կենսակերպի ընդհանուր ժամանակը տղամարդկանց մոտ ավելացել է օրական միջինը 33 րոպեով, իսկ կանանց մոտ՝ 38 րոպեով:
Մարդիկ, ովքեր զբաղվել են ավելի չափավոր կամ ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն և վարել ավելի քիչ նստակյաց կենսակերպ, հետագայում ավելի բարձր կյանքի որակ կունենան: Մասնավորապես, օրական մեկ ժամ ակտիվությունը նպաստում է կյանքի որակի բարձրացմանը 0,02 կետով: Հետազոտության մասնակցի համար, ով օրական ավելի քան 15 րոպե նստած է անցկացրել, այդ ցուցանիշը կնվազի 0,18-ով:
Կյանքի որակի 0,1 միավորի բարելավումը նշանակում է կյանքի տևողության աճ՝ միջինը 6,9 տոկոսով, ինչպես նաև հոսպիտալացման ռիսկի նվազում՝ 4,2 տոկոսով։