Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել կնոջ՝ ծագումով վանաձորցի Անժելա Մադաթյանի հետ։
Երաժիշտն անմասն չի մնացել Վալենտինի տոնի կապակցությամբ հնչող շնորհավորանքներից և յուրահատուկ կերպով սիրո խոստովանություն է արել Անժելային։
«Կորչի Վալենտինի տոնը․ ես քեզ ամեն օր եմ սիրում»,- Սերժն այսպես է մեկնաբանել լուսանկարը։