Արսեն Արշակյանն ազատվել է փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ մամլո խոսնակ Նանա Գնդոյանը:
Վերջինիս Խոսքով՝ Արշակյանը պաշտոնից ազատվել է փետրվարի 14-ին և տեղափոխվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կադրերի ռեզերվ՝ մինչ հետագա ծառայության վերաբերյալ որոշման կայացումը:
Նշենք, որ Արսեն Արշակյանը փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնին էր նշանակվել նախարար Արմեն Երիցյանի օրոք՝ 2015թ-ին: