1927թ-ի հոկտեմբերի 25-ին Նյու Յորքի Բրոնքսում ծնվեց Մեծ Եղեռնից մազապուրծ եղած, Արևմտյան Հայաստանի Խարբերդից Վահան և Վիկտորիա Տուրեկյանների միակ զավակը՝ նրանց որդին․․․
Բրոնքսի փողոցներում մեծացած հայ էմիգրանտների տղան զարմանալիորեն խելացի էր՝ հաշվի առնելով այդ թվերի բրոնքսյան միջավայրը:
Նյու Յորքի դպրոցն ու քոլեջն ավարտելուց հետո երիտասարդն ուղևորվեց Իլինոյս նահանգ։ 16-ամյա պատանին Իլինոյսում ընդունվեց Ուիթոն Քոլեջի քիմիայի ֆակուլտետը, բայց կիսատ թողեց ուսումն ու զինվորագրվեց ԱՄՆ ռազմածովային նավատորմին։ Նա անցավ Պերլ Հարբորի և ԱՄՆ-Ճապոնիա պատերազմի դժոխքի միջով։
Պատերազմից հետո վերադարձավ Իլինոյս և ավարտեց Ուիթոն քոլեջի քիմիայի ֆակուլտետը։ Ապա դոկտորական պաշտպանեց Կոլումբիական համալսարանում և ստացավ արդեն քիմիական գիտությունների դոկտորի աստիճան։
1956թ-ին դոկտոր Տուրեկյանը գիտական աստիճան ստացավ արդեն Եյլի համալսարանից՝ դառնալով այդ համալսարանի առաջին երկրաքիմիկոսը։
Հետագայում երիտասարդ քիմիկոսն իր կարիերան՝ 57 տարիներ, կանցկացնի Եյլի համալսարանի քիմիայի ամբիոնում․․․
1957թ-ից արդեն Եյլի համալսարանի պրոֆեսոր՝ երեսունամյա հայ գիտնականը դարձավ այդ համալսարանի երկրաբանության և երկրաֆիզիկայի ամբիոնի ղեկավարը։
1961թ-ին ԱՄՆ-ում սկիզբ առավ «Ապոլլոն» նախագիծը, որի ողջ առաքելությունը լուսնի վրա առաջին մարդու հայտնվելն էր․․․
Ապոլլոն նախագծի ծնվելու հենց առաջին օրվանից՝ սկսած լուսնային արշավի առաջին քայլերից, մշակելով նախագծի ամենամանր դետալներից մինչև ամենակարևոր խնդիրների լուծումը՝ սկսած լուսնագնացի վայրէջքի վայրից, մինչև տիեզերագնացների կոշիկների համար ընտրված ճիշտ չափսերը, լուսնի մակերևույթի վրա քայլելու՝ բաց տարածություն դուրս գալու գիտական մեթոդիկան, ավարտած տիեզերագնացների առողջական վիճակով՝ մշակեց, զարգացրեց, ստեղծեց, կիրառեց Վահան և Վիկտորիա Տուրեկյանների միակ որդին՝ պրոֆեսոր Գարեգին Տյուրեկյանը։
Պրոֆեսոր Տուրեկյանը դարձավ Եյլի համալսարանին կից Բերկլիի քոլեջի տնօրենը։ Նրա գիտական հետազոտությունները վերաբերում էին բնական ռադիոակտիվ և ռադիոգենային իզոտոպների կիրառման հիման վրա երկրագնդի և օվկիանոսների ուսումնասիրությանը։ Նա ԱՄՆ-ում առաջիններից սկիզբ դրեց այնպիսի հետազոտությունների, ինչպիսիք էին թթվային անձրևը, կլիմայի փոփոխությունը, նստվածքների կուտակումները, տիեզերական փոշու հոսքը դեպի երկիր և նույնիսկ՝ դեպի ընդերքի շերտեր․․․
Պրոֆեսոր Տուրեկյանը գիտնականների խմբի ղեկավարն էր, ովքեր առաջինն աշխարհում ուսումնասիրեցին լուսնի ժայռաբեկորները, որոնք Երկիր էր բերել Ապոլոնի անձնակազմը։
Տուրեկյանն իր ավանդը ներդրեց ամերիկյան գիտության այնպիսի կարևոր կառույցներում, ինչպիսիք էին ԱՄՆ Երկրաքիմիայի ազգային կոմիտեն, կլիմայի հետազոտությունների կենտրոնը, օվկիանոսների ուսումնասիրության ամերիկյան ազգային ասոցիացիան, ծովային միջավայրի բնապահպանման ՄԱԿ-ի գլխավոր կոմիտեն, ԱՄՆ ԳԱ-ն, ԱՄՆ Ազգային հետազոտությունների ասոցիացիան։
Ավելի ուշ պրոֆեսոր Տուրեկյանը դարձավ ԱՄՆ Երկրաքիմիական ընկերության նախագահը, ապա՝ Ամերիկայի երկրաֆիզիկական միության և Ամերիկայի երկրաբանական ընկերության խորհրդի նախագահը։
Պրոֆեսորի գիտական աշխատանքը հիմք դրեց ստրոնցիումի իզոտոպների հարաբերակցության անսովոր լայն կիրառմանը՝ շրջակա միջավայրի պատմության բացահայտման գործում:
1970թ-ին պրոֆեսորը դարձավ «GEOSECS» ծրագրի առաջին ղեկավարներից․
Այս ծրագիրն աշխարհում առաջինը բացահայտեց օվկիանոսում քիմիական հատկությունների հիմնարար բաշխումը:
1980-ից Պրոֆեսոր Տուրեկյանը դարձավ Եյլի համալսարանի Երկրաբանության և երկրաֆիզիկայի ամբիոնի վարիչը։
Հանճարեղ հայ գիտնականը, երկրաֆիզիկոս, երկրաբան և երկրաքիմիկոս, Եյլի համալսարանի երկրաբանության և երկրաֆիզիկայի պատվավոր պրոֆեսոր, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ, ԱՄՆ Երկրաքիմիական ընկերության նախագահ, Եյլի համալսարանի երկրաքիմիայի ֆակուլտետի պիոներ-հիմանդիր, Եյլի կենսոլորտային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Ապոլլոն լուսնային ծրագրի պիոներ նախագծողներից, Խարբերդից Վահան և Վիկտորիա Տուրեկյանների միակ որդին, ՆԱՍՍԱ-ի գլխավոր կենսաքիմիկոս, պրոֆեսոր Կարլ Գարեգին Տուրեկյանը մահացավ 2013թ-ի մարտի 15-ին Կալիֆոռնիայի Բրենֆորդում 85 տարեկանում․․․
Նկարում՝ պրոֆեսոր Կարլ Գարեգին Տուրեկյան
Էդուարդ Մանվելյանի ֆեյսբուքյան էջից։