Հետազոտություն. Գիշերը հինգ ժամից պակաս քնող մարդկանց մոտ կարող է կտրուկ դեպրեսիա զարգանալ
Advertisement 1000 x 90

Հետազոտություն. Գիշերը հինգ ժամից պակաս քնող մարդկանց մոտ կարող է կտրուկ դեպրեսիա զարգանալ

Մարդիկ, որոնք գիշերը հինգ ժամից պակաս են քնում, կարող են դեպրեսիայի զարգացման 2,5 անգամ ավելի մեծ հավանականություն ունենալ, քան նրանք, ովքեր քնում են հինգից ութ ժամ: Համապատասխան եզրակացությունների են եկել բրիտանացի գիտնականները։

Ինչպես նշվում է Translational Psychiatry ամսագրում հրապարակված հետազոտության մեջ, Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականներն օգտագործել են Անգլիայում անցկացված ELSA հետազոտության 7146 մասնակիցների գենետիկական և առողջական վիճակի տվյալները:

Մասնակիցների միջին տարիքը եղել է 65 տարեկան, հաղորդում է Gazeta.Ru-ն։ Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք գիշերը հինգ ժամ կամ ավելի քիչ են քնում, 2,5 անգամ ավելի շատ են տառապում դեպրեսիայից: Հետազոտողները ճշգրտումներ են արել՝ հաշվի առնելով կրթությունը, բարեկեցությունը, ծխելու կարգավիճակը, ֆիզիկական ակտիվությունը և քրոնիկ հիվանդությունները:

Այնուհետև գենետիկ տվյալների օգտագործումը թույլ է տվել գիտնականներին բացառել արդյունքների վրա շրջակա միջավայրի ազդեցությունը (օրինակ՝ սոցիալական և ֆինանսական գործոնները): Այսպիսով, գիտնականները պարզել են, որ կարճ քնելու նախատրամադրվածության հետ կապված մուտացիաներ ունեցող մարդիկ (գիշերը հինգ ժամից պակաս) ավելի հաճախ են հայտնել դեպրեսիայի ախտանիշների մասին: Սա վկայում է դեպրեսիայի և կարճ քնի միջև պատճառահետևանքային կապի մասին:

Ընդ որում, դեպրեսիայի գենետիկ նախատրամադրվածությունը չի մեծացրել 5-ժամյա քնի հավանականությունը։ Սա նշանակում է, որ քնի տևողության կրճատումն է դեպրեսիա առաջացրել և ոչ թե եղել է դրա ախտանիշը։