Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի՝ նախկինում չհրապարակված գրվածքը՝ նվիրված արտաերկրային կյանքի գոյությանը: Այդ մասին հայտնել է Nature հրատարակությունը:
11-էջանոց ձեռագիրը պահվում էր Ֆուլթոնում Չերչիլի թանգարանում, որտեղ այն հայտնվել է մասնավոր հավաքածուից: Դատելով ըստ ամենայնի՝ գործը գրվել է 1939 թվականին և նախատեսված է եղել թերթում հրապարակման համար, սակայն այդպես էլ երբեք չի տպագրվել:
«Մենակ ենք արդյոք մենք Տիեզերքում» վերտառությամբ խոհապատման մեջ քաղաքական գործիչը շատ հարցերում կանխագուշակում է արդի աստղակենսաբանության հայացքները, գրում է Nature-ը: Նա «բազմացման և աճման» ունակությունը սահմանում է որպես ամբողջ կենդանական աշխարհի գլխավոր հատկությունը, գրում է կյանքի սկզբնավորման համար ջրի սկզբունքային նշանակության մասին, ինչպես նաև նկարագրում է այն հասկացությունը, որն այժմ հայտնի է որպես աստղերի «բնակելիության գոտի»:
Հենվելով Կոպեռնիկոսի սկզբունքի վրա՝ Չերչիլը հանգում է այն եզրակացության, որ Տիեզերքը չափազանց մեծ է, որպեսզի Երկիրը եզակի լինի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: