«Երկրում բոլոր առումներով քաոս է լինելու, անկառավարելի քաոս… Այդ ժամանակ փողոցներում տեսնելու եք իրական խելագարված ամբոխների…»
Advertisement 1000 x 90

«Երկրում բոլոր առումներով քաոս է լինելու, անկառավարելի քաոս… Այդ ժամանակ փողոցներում տեսնելու եք իրական խելագարված ամբոխների…»

Արցախցի Անի Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որքան էլ ցավոտ լիներ, Արցախի կորուստն ինձ համար անսպասելի չէր, համենայնդեպս ես այն մարդկանց թվին չէի պատկանում, ում համար դեպքերի նման զարգացումները հանկարծակի կամ շոկային էին։ Ես վաղուց գիտեի, որ այլընտրանք չկա, որ վաղ թե ուշ դա տեղի էր ունենալու։ Թվում էր՝ ի տարբերություն մյուսների, ես պիտի կարողանայի ավելի հեշտ մարսել տեղի ունեցածը, պիտի որ, գոնե, համեմատաբար թեթև տանեի կատարվածը։ Թվում էր՝ ես որոշ չափով պատրաստ էի այդ հարվածին, թվում էր՝ ես գիտեի, թե ինչ է նշանակում Արցախի կորստի ցավը, բայց արի ու տես՝ դա ինձ միայն թվում էր…

〽️ Խոսքերով ցավելն ու իրական ցավի զգացումը իրարից այնքան հեռու են, որքան երկինքն ու երկիրը։ Արցախի կորստի իրական ցավը ես զգացի Հակարիի կամուրջը հատելուց վայրկյաններ անց, երբ հասկացա, որ փոքրիշատե ապահովության մեջ եմ։ Ես միայն այդ ժամանակ հասկացա, թե ինչ թողեցի ետևում, միայն այդ ժամանակ հասկացա, թե ինչ խլեցին ինձանից, ես միայն այդ ժամանակ հասկացա, որ էլ հետդարձի ճանապարհ չկա, ես միայն այդ ժամանակ հասկացա, թե ինչ կորցրեցի ու ցավից սիրտս մղկտաց… ❤️‍🩹

📌 Արցախի ժողովուրդը նույն իմ վիճակում է։ Այս պահին նա ունի բազում խնդիրներ՝ կացարանի, սննդի, հագուստի, աշխատանքի։ Շատերը դեռ փնտրում են իրենց անհետ կորած հարազատներին, ոմանք զբաղված են գտածներին հողարկավորելու հարցերով, շատերը սրտատրոփ սպասում են Բաքվի բանտերում գտնվող իրենց հարազատներից մի լուր ստանալուն, շատ-շատերը սգում են իրենց անձնական կորուստները…

🥀 Արցախի ժողովուրդը խնդիրների մեջ թաղված է։ Խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս զգալ իրական՝ հայրենիքի կորստյան ցավը, խնդիրներ, որոնք բթացնում են, որոնք թույլ չեն տալիս տեսնել, ամբողջապես ընկալել կատարվածը, զգալ կորստի չափը։ Ղարաբաղցուն ասած՝ հալյա տաք-տաքն։ Կարելի է ասել՝ այդ խնդիրներն այս պահին նրանց համար ժամանակավոր փրկություն են, ցավազրկող։ Որ պահի նրանց խնդիրներն այս կամ այն չափով թեթևացան ու տանելի դարձան, որ պահի ցավազրկողի ազդեցությունն անցավ ու նրանք իրենց «ապահով» զգացին (ինձ նման), հենց նույն պահին էլ նրանք նույնպես զգալու են այն ցավը, որը ես եմ զգացել/ զգում կամուրջն անցնելուց ու «ապահովության» մեջ հայտնվելուց հետո։ Դա բերելու է ոչ միայն անկանխատեսելի զարգացումների/ հետևանքների, այլև՝ Արցախահայության «հիվանդացման»։ Երկրում բոլոր առումներով քաոս է լինելու, անկառավարելի քաոս… Այդ ժամանակ փողոցներում տեսնելու եք իրական խելագարված ամբոխների…

Ես սրտանց ցանկանում եմ, որ Ձեզ մոտ այդ օրը որքան հնարավոր է ուշ գա, թող որքան հնարավոր է ուշ լինի այդ «ապահովության» զգացումը, որովհետև դա մեզ՝ Արցախցիներիս համար շատ թանկ է արժենալու/ արժեցել, որովհետև դրանից հետո այս խեղդող ցավը Ձեզ ուղեկցելու է մինչև կյանքի վերջ…💔»։



Նման նյութեր