«Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները»
Advertisement 1000 x 90

«Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները»

 Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը Վայք քաղաքում տեղակայված պաշտպանության նախարարության N զորամաս

Հայոց Ազգային Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհուրդը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր Վայք քաղաքում տեղակայված Պն N զորամաս՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու Հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: Խաչիկ Ասրյանն ասաց.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր,
հարգարժա՛ն Աշոտ Արսենյան, Վայոց ձորի մարզպետ,
հարգարժա՛ն Հարություն Սարգսյան,

պաշտպանության նախարարության 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար,
հարգարժա՛ն գնդապետ Վալերի Քոչարյան,
զորամասի հարգարժա՛ն հրամանատար,

ազգապահ զինվորականնե՛ր,

քրիստոսապաշտ հայե՛ր,

Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Ազգային բանակ, որը կազմավորվեց հայ ազգային-ազատագրական պայքարի թոհուբոհի մեջ ծնված արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում, ազգային բանակ, որի կայացման և հզորացման գործում բացառիկ ներդրում ունեցան և ունեն ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները… փա՛ռք ու պատիվ նրանց և Ձեզ՝ հայրենապահ զինվորականնե՛ր…

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ բոլորիդ՝ հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ: Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհը պատգամում էր.

«Բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»: Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, զորավար Գարեգին Նժդեհի արժանավոր զավակներ: Այո, դո՛ւք եք, որովհետև, դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնելու խղճներիդ և ասելու. «Ես քո կենդանի սուրն եմ հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտի բերի, և այդ հաղթությունը դուք եք բերելու ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար»:

Հայրենապաշտ զինվորականնե՛ր, միշտ գիտակցե՛ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում, միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը:

Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, ի դեմս՝ խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի սուլթանիզմով տառապող ղեկավարների, իսկ ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները:

Միշտ գիտակցե՛ք, որ հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան, ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում ու ուղեղներում:

Աստված պահպանի Ձեզ և Ձեր ընտանիքներին:

Աստված պահպանի Հայաստանին, Արցախին և Սփյուռքին:

Կեցցե՛ք դուք,

Կեցցե՛ Հայոց Ազգային Բանակը»:

Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Արսենյանին, Կազմակերպության հիմնադիր անդամ Սամվել Խաչատրյանին, N զորամասի հրամանատար, գնդապետ Արծվիկ Գրիգորյանին և զորամասի սպաներին: Խաչիկ Ասրյանը, նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Արսենյանին, ՊՆ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանին, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին, զորամասի հրամանատարի բոլոր տեղակալներին, մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, պայմանագրային զինծառայողների:

Վայք քաղաքում տեղակայված պաշտպանության նախարարության N զորամասում կազմակերպած ռազմահայրենասիրական հերթական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի կողմից կազմակերպված ռազմահայրենասիրական միջոցառմանը աջակցելու համար:

 «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

 



Նման նյութեր