Իրեն բռնաբարել թույլ չտված աղջիկը տուգանք կվճարի
Advertisement 1000 x 90

Իրեն բռնաբարել թույլ չտված աղջիկը տուգանք կվճարի

Մարոկացի բռնարարի զոհ դարձած դանիացի Նաննա Սկովմանդը Facebook-յան իր էջում հրապարակել է իր լուսանկարը:

17-ամյա դանիուհին կարողացել է իրեն պաշտպանել, բայց դրա համար պատժվել է օրենքի կողմից: Նրան մեղադրել են ապօրինի զենք կրելու համար: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:

Աղջիկը գազային սրվակ է օգտագործել իրեն բռնաբարելու փորձ կատարած տղամարդու դեմ: Միջադեպը տեղի է ունեցել Դանիայի Սեներբորգ քաղաքի փախստականների կենտրոնի մոտ: Աղջիկն ասել է, որ անգլերեն խոսող տղամարդը հարձակվել է նրա վրա, տապալելով գետնին և փորձել է վրայի շորերը հանել: Նաննան կարողացել է սրվակը օգտագործել, որից հետո հարձակվողը թաքնվել է: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ նման միջոցների կիրառումն արգելված է և դրա համար նա պետք է 500 կրոն (20 ԱՄՆ դոլար) տուգանք վճարի:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով, անցած տարի Եվրոպա է ներթափանցել ավելի քան մեկ միլիոն միգրանտ: Իսկ բնակչության վերաբերմունքը նրանց նկատմամբ զգալիորեն փոխվել է Քյոլնի ողբերգությունից հետո:

Ամեն դեպքում, աշխարհի ամենամարդասեր դատարանները առայժմ անօրեններին է սատարում:

morediva.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը



Նման նյութեր