Նորաձեւության խորհրդանիշ Վիկտորյա Բեքհեմը զարմանալի մարզավիճակում է, եթե, հատկապես, հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա 49 տարեկան է եւ ունի չորս երեխա։ Ինչպե՞ս է նա դա անում: Բրիտանական Vogue-ը պատմել է կյանքի 4 հնարքներների մասին, որոնք Բեքհեմը կիրառում է կազմվածքն ու երիտասարդությունը պահանելու համար: Եվ դրանք բոլորը հասանելի են «հասարակ մահկանացուներին»:
Նա իր օրը սկսում է խնձորի քացախով
Իր Instagram-ում օրգանական, չֆիլտրացված խնձորի քացախի մի շիշ հրապարակելով՝ Բեքհեմն ասաց, որ առաջին բանը, որ անում է, երբ արթնանում է, «մի քանի ճաշի գդալ դատարկ ստամոքսին ընդունելն է»: Բնական միջոց, որն օգնում է հավասարակշռել արյան շաքարի մակարդակը, լավացնում է մարսողությունը եւ ամրացնում իմունային համակարգը։ Վերջին շրջանում խնձորի քացախը վերածնունդ է ապրում։ Վիկտորիան, ինչպես շատ փորձագետներ, խորհուրդ է տալիս այն խառնել ջրի հետ՝ ատամի էմալի էրոզիան կանխելու համար:
Սմուզի
Սմուզին հիանալի միջոց է օրը սկսելու համար, քանի որ այն հեշտ է մարսվում եւ օգնում է ձեր սննդակարգում ներառել տարբեր սննդարար բաղադրիչներ: Վիկտորիան եւ Դեյվիդը նախընտրում են կանաչ սմուզիներ՝ շատ բանջարեղենով. չափազանց շատ մրգերը եւ ոչ բավարար բանջարեղենը կարող են բարձրացնել ձեր արյան շաքարի մակարդակը եւ ստիպել ձեզ սով զգալ: Բեքհեմների ընտանիքի սմուզին պատրաստվում է սպանախով, բրոկկոլիով, նեխուրով, վարունգով, ավոկադոյով, խնձորով, կիտրոնով եւ կոճապղպեղով, ինչը այն դարձնում է հակաօքսիդանտներով, հակաբորբոքային, բույսերի վրա հիմնված սնուցիչներով եւ մանրաթելերով:
Նա մարզվում է շաբաթը հինգ օր
Բեքհեմների անձնական մարզիչ Բոբի Ռիչը նախկինում կիսվել է նրանց ամենօրյա մարզումների մանրամասներով։ Ֆիզիկական վարժությունները զույգի համար առաջնահերթություն են, իսկ Վիկտորիան մարզվում է շաբաթական հինգ օր: Մարզվելուց հետո՝ եւս մեկ սմուզի, որը պարունակում է վանիլի համով շիճուկ, մոշ, ելակ՝ ազնվամորու, հապալասի, նուշի, խնձորի ու բանանի հետ:
Մի բաժակ՝ գիշերվա համար
Ոչ, ոչ թե տեկիլա, այլ բուժիչ խառնուրդ, որը Վիկտորիան ընդունում է ամեն օր՝ թարմ կոճապղպեղ, կիտրոն, սեւ պղպեղ եւ քրքում: Սա կատարյալ հակաբորբոքային խառնուրդ է, որը, ի թիվս այլ բաների, կարող է օգնել կանխարգելել հիվանդությունները, պահպանել մաշկը փայլուն եւ նպաստել մարսողությանը:
Աղբյուրը՝ news.am