newmag-ը պատմում է Forbes-ի ամենահարուստ կանանց ցանկում հայտնված հայուհու մասին, որի կարողությունը գնահատվւոմ է 700 մլն $:
ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց ցուցակում, 22-րդը Ռաֆայելյանն է: Քերոլինը դիզայներ է, բարերար և գործարար: $700 մլն դոլար կարողությամբ՝ Քերոլին Ռաֆայելյանը 2-րդ նորեկն է Forbes-ի ցուցակում: Միլիոններ նա վաստակել է մետաղի ջարդոններով. վերամշակել է դրանք, օգագործել նաև վերամշակված այլ նյութեր ու ստեղծել իր զարդերը: Դրանք հաճույքով գնում են նաև համաշխարհային աստեղերը՝ Սելենա Գոմեսն ու Ռենե Զելվեգերը: Զարդեր արտադրող սեփական ընկերությունը Քերոլինը հիմնեց 2004-ին: Ոսկերչական բիզնեսում նա մանկուց էր, սկզբում հոր արվեստանոցում հայտնվում էր՝ որպես պատիժ:
«Ես շատ ամառներ եմ ծախսել` օգնելու իմ հորը, հետո սկսեցի ստեղծել իմ առանձին նմուշները ու որոշեցի շարունակել ընտանեկան բիզնեսը»:
Ընտանեկան բիզնեսից իր բիզնեսն առանձնացրերց դուստրերի ծնվելուց հետո: Քերոլինը ցանկանում էր ունենալ իր առանձին ընկերությունը և Ալեքսին ու Անիին ժառանգություն թողնել:
Ռոդ Այլընդում Alex&Ani ոսկերչական ընկերության արտադրանքի վաճառքի ծավալն անցած տարի կազմել է 500 մլն դոլար, 49-ամյա հայուհուն հայտնի դարձրին կոկտելային 5 մատանիները, բայց նրա բրենդի հիմնական արտադրանքը թևնոցներն են: Ամենավաճառվող ապրանքատեսակը՝ կենդանակերպի նշանով թևնոցներն արժեն $28. «Ես առաջին հերթին ինքս ինձ համար եմ ստեղծել, այնպես ստացվեց, որ մարդիկ սիրեցին դա:
Ձեռներեց լինելու ամենալավն այն է, որ դու ազատ ես որոշումներ կայացնելիս, իմ որոշումները հիմնված են իմ հավատի ու տեսլականի վրա:
Դուք շատ գումար ծախսելու անհրաժեշտություն չունեք, չունեք նաև շատ մարդկանց կարիք ինչ-որ բան անելու համար: Ես ստեղծում եմ կրքով և դա վարակիչ է»:
Աղջիկներին վարակելով ապարանջանային տենդով՝ Քերոլին Ռաֆայելյանը 65 խանութ է բացել ԱՄՆ-ում: Alex&Ani ապրանքանիշի զարդերը վաճառում են նաև 100-ից ավելի անկախ խանութներ. «Մենք ծանոթանում ենք յուրաքանչյուր հաճախրդի հետ, հասկանում՝ ինչը լավագույնս կհամապատասխանի նրա տեսակին ու բնավորությանը, ունենք զարդեր, որոնք խորհրդանշում են սերը, հավատարմությունը, այլ զգացմունքներ: Այն ինչ մենք տալիս ենք՝ էներգիան է, դրական էներգիան: Երբ նոր էինք սկսում որոշեցի, որ մենք պետք է դառնանք Էներգիա վաճառող ամենամեծ ընկերությունը»:
Ոսկերչության ոլորտում ԱՄՆ ամենահարուստ կին-ձեռնարկատերը նաև սրճարանային բիզնեսում է հաջողել, ղեկավարում է նաև Carolyn’s Sakonnet գինեգործական ընկերությունը, որն արտադրում է 13 տեսակի գինիներ: