Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խնդրում եմ տարածել լայնորեն ու բերանացի բացատրել նրանց, ովքեր ֆեյսից հեռու իրենց համար անշառ ապրում են:
Սիրելի ընտրողներ, դուք մտածե՞լ եք, թե ինչպես երախտագիտություն հայտնել նրանց, ովքեր ընտրություններին ձեր մասնակցելու համար ինչ-որ նյութական/ֆինանսական աջակցություն են ցուցաբերում ձեզ, ու դուք ստիպված եք լինում վերցնել այդ աջակցությունը (ոչ ամբողջական ցանկը տեսեք նախորդ հրովարտակումս-16.2.2017): Միայն իրենց ասածով քվեարկելը քիչ է:
Ուրեմն կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր նյութական խրախուսանքով են մասնակցելու ընտրություններին, քվեախցում անպայման գրել «շնորհակալություն», կամ «մերսի», կամ «մերսիշատ» քվեաթերթիկի այն տողի վրա, որտեղ գրված կլինի ձեզ նյութապես օժանդակած բարերարի անունը:
Չվախենաք, ձեր անձը չի բացահայտվի: Համաձայնեք, որ շնորհակալություն հայտնելը բարեգործության համար շատ արդար եւ աստվածահաճո գործ է: Հավատացեք, բարերարներն էլ կշոյվեն ձեր երախտիքը կարդալիս, իրենց վստահված անձինք, կիմանա եւ կհաշվեն թե քանի հոգի է շնորհակալություն հայտնել բարերարին ու լավ չի լինի, եթե թեկուզ մի հոգի պակաս հաշվեն, հաջորդ անգամ բարերարը կարող է խռովել եւ չօգնել»: