Life.panorama.am-ը գրում է. Սևակ Ամրոյանն իր երկրպագուների դատին է հանձնել սփյուռքահայ երգիչ Գառնիկ Սարգիսյանի հետ համատեղ՝ «Արժանի» զուգերգը:
Կայքի Սևակը պատմեց ոչ միայն նոր համագործակցության, այլև առաջիկա ծրագրերի մասին:
«Գառնիկ Սարգիսյանի հետ համագործակցելու առաջարկն իմն էր, նրա հետ շատ նման ենք մեր երաժշտական ճաշակով ու համատեղ զուգերգն էլ շատ հեշտ ստացվեց: Երգի հեղինակը Էդմոնդ Մակարյանն է, գործիքավորումն իրականցրել է ԴերՀովան: Երգի ընտրությունը ևս իմն էր, կարծում եմ, շատ գեղեցիկ ու խորիմաստ ստեղծագործություն է»,- նշեց Սևակը:
Տեսահոլովակը մինիմալիստական լուծումներով է, առանձնահատուկ սցենար ու սյուժե չկա, իսկ դրա պատճառը, Սևակի խոսքով, մեկն է.
«Ըստ իս՝ հայրենիքի մասին երգի տեսահոլովակը պետք է նկարահանվի հայրենիքում, բայց քանի որ երգը ձայնագրեցինք ԱՄՆ-ում ու տեսահոլովակն էլ այնտեղ պետք է նկարահանվեր, որոշեցինք, որ լավագույն լուծումը կլինի ձայնագրման ստուդիայում նկարահանվելը: Օպերատորը Նարբեհ Խոդավերդին է, մոնտաժն իրականացրեց Մարիամ Գևորգյանը»,- հավելեց Սևակը: