Միդլսեքսի համալսարանի բրիտանացի գիտնականները պարզել են, որ մշտական ֆիզիկական վարժություններն օգնում են պայքարել թմրանյութերից կախվածության դեմ։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Psychoactive Drugs (JPD) գիտական պարբերականում։
Կախվածության բուժման ավանդական մոտեցումները հաճախ կենտրոնանում են հոգեբանական եւ դեղաբանական միջամտությունների վրա, սակայն նոր տվյալները վկայում են, որ այլընտրանքային միջոցները, ինչպիսին է ֆիզկուլտուրայով զբաղվելը, կարող են լրացուցիչ օգուտ բերել։
Գիտնականների եզրահանգումները հենվում են 57,1 հազար մասնակիցների տվյալների ուսումնասիրության վրա, որոնք տառապում են տարբեր թմրանյութերից կախվածությունից, ներառյալ կոկաինը, մետամֆետանինը, մեֆեդրոնը, կանեփը եւ այլն։
Հետազոտողները հայտնաբերել են, որ հետազոտված նյութերի մեծ մասի համար մարդկանց մոտ, որոնք տեղեկացրել են հաճախակի ֆիզիկական բեռնվածությունների մասին, որպես կանոն, եղել են կախվածության ավելի ցածր ցուցանիշներ։
Դա վկայում է այն մասին, որ մշտական ֆիզիկական ակտիվությունը կարող է կապված լինել կախվածության ոչ ծանր ձեւերի հետ այդ նյութերն օգտագործողների շրջանում։
Ֆիզկուլտուրան ամենից լավ օգնում է հաղթահարել կանեփի օգտագործման ցանկությունը։
Հայտնագործությունը համապատասխանում է այն տեսական մոտեցումներին, որոնք ենթադրում են, որ վարժությունները կարող են մոդուլավորել ուղեղի պարգեւատրման համակարգը՝ ազդելով նեյրոտրանսմիտերների ազատ արձակմանը եւ «հետ զավթմանը», որոնք մասնակցում են բավականություն ստանալուն եւ կախվածությանը։