The New York Times-ի մոսկովյան թղթակից Իվան Նեչեպուրենկոն ՌԴ ԱԳՆ խանութում նկարահանել է գնապիտակը, որի վրա գրված է ղրիմյան կոտլետներ: Ինչպես բացատրում է Նեչեպուրենկոն, դիվանագետների համար հայտնի ուտեստը հատուկ վերանվանվել է: Պետք է նաև նշել, որ պիտակի վրա բացակայում է ռուսաց լեզվի օրենքներին համապատասխանող գծիկի նշանը:
Ո՞րն է կոտլետի հայրենիքը, հայտնի չէ: Շատերն ասում են, որ այն կարող է առաջին անգամ պատրաստված լինել Կիևում, քաղաքացիական պատերազմի ժամանակ, հետագայում տարածվելով ԱՄՆ ռուս էմիգրացիայի շրջանում: Մեկ այլ վարկածի համաձայն, հեղափոխության ժամանակ սարքվել է Պետերբուրգում, իսկ հետո հայտնվելով Կիևում, հայտնի է դարձել ԽՍՀՄ-ում:
Ընդհանրապես նման բաներ շատ են տեղի ունենում: Օրինակ՝ համբուրգերը վերանվանվել է ղրիմբուրգեր: Նման մի բան շատերը տեսել են նաև Կալինինգրադում:
mk.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը