Արարատի միլիոնատեր մարզպետը 1 ամսում 160 հազար ԱՄՆ դոլար եկամուտ է ստացել. armtimes.com
Advertisement 1000 x 90

Արարատի միլիոնատեր մարզպետը 1 ամսում 160 հազար ԱՄՆ դոլար եկամուտ է ստացել. armtimes.com

ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել մարզպետի պաշտոնում նշանակվելու օրվա դրությամբ ունեցած եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագիրը:

Արամայիս Գրիգորյանն ունի մեկ առանձնատուն, բազմաբնակարան շենքում երկու բնակարան, հասարակական և արտադրական նշանակության մեկական տարածք, մեկ հողամաս և բազմամյա տնկի: Մարզպետին ունի նաև թվով չորս շարժական գույք` Lexus LS 600,  VAZ 2121,  Mitsubishi Pajero io և ZIL բեռնատար ավտոմեքենաներ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ փետրվարի 2-ին, նա ունեցել է 776 հազար ԱՄՆ դոլար, 300 հազար ռուսական ռուբլի և 961 միլիոն ՀՀ դրամ: 2017 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 2-ն Արամայիս Գրիգորյանը որպես աշխատավարձ ստացել է 734 հազար դրամ եկամուտ, շահաբաժնից ստացել է 5.2 և 24 միլիոն դրամ, իսկ այլ եկամուտները, որոնց տեսակը հայտարարագրում նշված չէ, կազմել են 46.1 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ, 1 ամսում Գրիգորյանը ստացել է 76.6 միլիոն դրամ՝ մոտ  160 հազար դոլար:

Արամայիս Գրիգորյանը հայտարարագրերը ներկայացնելու հարցում «անփույթ» է, քանի որ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշում չի կատարել թե ինչ անշարժ և գույք ունի, իսկ բաժնեմասերի մասին ընդհանրապես «մոռացել» է:

Նրա միայն 2014 թվականի հայտարարագրից ենք կարողանում պարզել, թե ինչ բաժնեմասեր է ունեցել: Պարզվում է, որ Գրիգորյանը երեք տարբեր ընկերությունում ունի 25 հազարական դրամ արժողությամբ առանձին-առանձին բաժնեմասեր, որոնցից էլ ստացել է իր «այլ եկամուտները»:



Նման նյութեր