Երթուղային վարորդ Հովսեփ Քոչոյանը, որ իննսունականներին Հայաստանից արտագաղթել է Վոլգոգրադի մարզ, դարձել է տարածաշրջանի ամենասիրելի ու հարգված մարդկանցից:
Նա զեղչեր է սահմանել ուղևորների համար՝ նրանք ովքեր երթուղային տաքսի նստելուց բարևում են՝ ստանում են ուղևարձի 10 տոկոս զեղչ, 20 տոկոս զեղչ էլ հասնում է նրանց, ովքեր ասում են՝ բարև, հարգելի վարորդ:
Բացի այդ, հայ վարորդը ուղևորներին կարկանդակ է հյուրասիրում, իսկ ուսանողներից, հղիներից ու զինվորականներից ընդհանրապես գումար չի վերցնում: