Աստված հոգնեց մեզ սիրելուց…
Ձևական աղոթք լսելուց,
Մեր «հետին խելքը» տեսնելուց,
Մեր կիսախաչակնքվելուց…
Հոգնեց պարող մեր աճյունից,
Մեր չավարտվող խեղճությունից,
Անհետացած քաջությունից,
Մեծերի ոչնչությունից:
Հոգնեց մեզ հույս տալ դարերով,
Հոգնեց պահել մեծ սարերով,
Հազարամյա խաչքարերով,
Հավատքի պորտալարերով:
Աստված հոգնեց մեր սուտ լացից,
Հոգնեց մեր «ծոցից» ելածից,
Սրբի դիմակ հագած քածից,
Չ(ը)վերջացող հոգեհացից:
Հոգնեց ներել ուրանալուց,
Հոգնեց Նարեկացի տալուց…
Քանզի գիտի իր վեհ դիրքից…
Մենք էլ ենք հոգնել մեզանից: