Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է անձնական ինքնորոշման մասին օրենք, որը կպարզեցնի գենդերային փոփոխությունների մասին տեղեկատվության գրանցման գրասենյակի տվյալների բազա մուտքագրելու ընթացակարգը։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Այն պետք է փոխարինի տրանսսեքսուալների մասին օրենքը, որը գործում է Գերմանիայում 1981 թվականից՝ գրում է DW-ն։
Ըստ օրենքի՝ այսուհետ տրանսսեքսուալները, ինտերսեքսները և ոչ բինարները (անհատներ, ովքեր դեմ են գաղափարին, որ մարդիկ բաժանվում են երկու սեռերի) կարող են փոխել իրենց սեռը՝ ծանուցելով գրանցման գրասենյակ։
1981 թվականի օրենքը պահանջում էր երկու հոգեբանների զեկույցներ և դատարանի որոշում սեռային գրառումը փոխելու համար:
14 տարին լրացած դեռահասները գրանցման գրասենյակ կարող են ծանուցում ներկայացնել ինքնուրույն՝ առանց հոգեբանի հետ խորհրդակցելու, բայց ծնողների կամ օրինական խնամակալների համաձայնությամբ, իսկ կոնֆլիկտային իրավիճակում որոշումը կայացնում է ընտանեկան դատարանը։
Մինչև 14 տարեկան երեխաների համար ծնողները պետք է ծանուցեն սեռի և անվան փոփոխության մասին:
Թե որքան հաճախ կարող եք փոխել ձեր սեռը, օրենքում նշված չէ. այն միայն պարզաբանում է, որ նոր ծանուցում ներկայացնելը թույլատրվում է ոչ շուտ, քան նախորդը ներկայացնելուց մեկ տարի հետո: Նոր սեռի ուժի մեջ մտնելու համար եռամսյա ժամկետ կա։
Բունդեսթագի 374 պատգամավորներ կողմ են քվեարկել ինքնորոշման մասին օրենքին, 251-ը դեմ են եղել, ևս 11-ը ձեռնպահ են մնացել։