«Ծանր տպավորություն է թողնում Աշտարակի մայրուղու վրա գտնվող պաշտպանության նախարարության նախկին շենքի պայթեցման տեսանյութը»
Advertisement 1000 x 90

«Ծանր տպավորություն է թողնում Աշտարակի մայրուղու վրա գտնվող պաշտպանության նախարարության նախկին շենքի պայթեցման տեսանյութը»

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ծանր տպավորություն է թողնում Աշտարակի մայրուղու վրա գտնվող պաշտպանության նախարարության նախկին շենքի պայթեցման տեսանյութը: Ծանր, որովհետեւ խոսքը պատմական շենքի մասին է, որովհետեւ այդ շենքի հետ է կապված եղել նորանկախ Հայաստանի հիմնադրման պատմության մի մասը: Իսկ այդ պատմությունը եղեծ է ծանր, դժվարին, համառ, բայց նաեւ հպարտության առարկա պատմություն:

Ու ծանր է, որովհետեւ այսօր ըստ էության այդ հպարտության առարկա պատմությունը դարձել է նենգափոխումների ու շահարկումների առարկա, որպեսզի քողարկվի՝ այդ հպարտ պատմությունը ներկայումս «խզբզվողի», անմխիթարի փոխակերպող պատմությունը:

Մինչդեռ, պատմական շենքերի, սեփական պատմության հանդեպ վերաբերմունքը, այդ խորհրդանիշների արժեվորումը հանրությունների ու պատմությունների հասունության, արժեքային, քաղաքակրթական բարձրության չափանիշ է:

Իհարկե չեմ ուզում անել որեւէ պնդում, բայց արդյո՞ք չկա այդ շենքը պահպանելու, նորոգելու, հարկ եղած դեպքում ամրացնելու, բայց պահպանելու միջոցով շահագործելու հնարավորություն: Սա իհարկե կասեն մասնագետները, որովհետեւ հարցը իսկապես մասնագիտական տիրույթում է:

Բայց, եթե կար այդ հնարավորությունը, ապա թեկուզ թանկ լինելու պարագայում, պետք է կիրառվեր հենց այդ հնարավորությունը: Այո, գուցե նորոգելը, ամրացնելը, ներքին որոշակի վերակառուցումների ենթարկելը արժենար ավելի թանկ, քան պայթեցնելն ու նորը կառուցելը, բայց շենքերի պատմականության եւ խորհրդանշականության պարագայում պետությունները պետք է ընտրեն այդ տարբերակը՝ պատմության պահպանման, ոչ թե պայթեցման տարբերակը:

Չգիտեմ, կա՞ր այդ հնարավորությունը, թե՞ ոչ՞: