Հոգեկան բարեկեցությունը առողջ ծերացման եւ երկարակեցության խթանման միակ կարեւոր գործոնն է: Սակայն, ինչպես նշում են հետազոտողները, կա նաեւ ամուր կապ պանրի եւ առողջության մեջ:
Շանհայի Ցզյաո Տոնգ համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողների խմբի կողմից 2,3 միլիոն մարդու մասնակցությամբ լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել, որ երջանիկ մարդիկ ավելի երկար են ապրում՝ անկախ սոցիալ-տնտեսական կարգավիճակից:
Համեմատելով դրական հայացքների, դեպրեսիվ ախտանիշների, նեւրոտիկիզմի եւ կյանքից բավարարվածության չափորոշիչները տարիքի հետ կապված առողջական խնդիրների հետ՝ հետազոտողները պարզել են, որ վատ հոգեկան առողջությունը կապված է վարքագծից բխող հիվանդություններից, որոնք, ինչպես հայտնի է, կրճատում են կյանքի տեւողությունը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր հոգեկան առողջության եւ սթրեսակայունության ավելի բարձր մակարդակ են ունեցել, կարծես, շատ են պանիր ուտում:
Գիտնականները պարզել են, որ թեեւ պանիրն անմիջականորեն պատասխանատու չէ երկարակեցության համար, պանրի եւ մրգերի ավելի շատ օգտագործումը զգալի ներդրում ունի բարեկեցության բարձր մակարդակի վրա:
Մեկ այլ հետաքրքիր բացահայտում. հարուստ մարդիկ միշտ չէ, որ ավելի երկար կամ ավելի լավ են ապրում: Չնայած սոցիալ-տնտեսական կարգավիճակը ազդում է սննդի եւ առողջապահական խնամքի հասանելիության, ինչպես նաեւ աշխատանքում ավելի քիչ սթրեսի մակարդակի վրա, կյանքի տեւողությունը ամբողջությամբ չի որոշվում հարստությամբ:
Մասնագետները համաձայն են, որ եթե ցանկանում եք երկար ապրել՝ անկախ ձեր վաստակելու հնարավորությունից, ապա մոցարելլան ձեր սրտի համար ամենաառողջ պանիրն է:
Խորհրդի կողմից հավաստագրված ինտերվենցիոն սրտաբան դոկտոր Չենգ-Հան Չենը նշել է, որ «այն սպիտակուցի եւ կալցիումի լավ աղբյուր է եւ, նույնիսկ, պարունակում է պրոբիոտիկներ, որոնք կարող են օգտակար լինել աղիքներին եւ իմունային առողջությանը»: «Թարմ մոցարելլան ավելի քիչ է հագեցած ճարպերով եւ նատրիումով, քան մյուս պանիրները»: