«Ո՛չ մորս, ո՛չ հորս չեմ կարողանում ուղղակի գրկեմ, իրենց հետ «ջանով» խոսեմ». Ռուբեն Եսայանը՝ ծնողների ամուսնալուծության մասին
Advertisement 1000 x 90

«Ո՛չ մորս, ո՛չ հորս չեմ կարողանում ուղղակի գրկեմ, իրենց հետ «ջանով» խոսեմ». Ռուբեն Եսայանը՝ ծնողների ամուսնալուծության մասին

«Ծնողներս ամուսնալուծված են եղել, ու հիմնականում մորս հետ եմ ապրել, հայրական դաստիարակություն, որպես էդպիսին չի եղել: Ես կապի մեջ եմ եղել հորս հետ, գնացել, տեսել եմ միշտ, բայց այլ բան է, երբ նրան գնում, տեսնում ես, այլ բան է, երբ ապրում ես իր հետ»,- «Tete A Tete» հաղորդման շրջանակներում ասել է գրող, բլոգեր Ռուբեն Եսայանը, հայտնում է Tert.am-ը:

Նա նշել է, որ 4-5 տարեկան էր, երբ ծնողներն ամուսնալուծվեցին:

«Ես երեխա էի, չէի հասկանում ինչ է ամուսնալուծությունը: Այնպես չէ, որ ամուսնալուծվելուց հետո մայրս կապը խզել է հորս հետ, այդ առանձնացումը ես այդքան չեմ զգացել, որովհետև շփում է եղել: Իսկ 13-14 տարեկանում ինձ համար դա արդեն ընկալելի փաստ էր: Մեղավորության զգացում չեմ ունեցել, որովհետև դա եղել է ինչ-որ կոնֆլիկտի պատճառով ու ես դրանից որոշակի հիշողություններ ունեմ:

Ես մի դեպք եմ հիշում, երբ մայրս աշխատում էր գիշերային հերթափոխով, գիշերը աշխատանքի գնալուց մայրս ընկեր էր, ոտքերը քերվել էր, լացելով հետ եկավ: Ես հաճախ հիշում էի այդ դեպքը ու շատ ծանր տարա: Ես փոքր էի, չկարողացա իրեն օգնել, այդ պահին շատ զգացվեց հորս կարիքը: Ինքը, որ լիներ, փրկողի արդյունք կունանար:

Եղել են «տղայական» կռիվներ կամ «աղջկա թեմա», բնականաբար, ուզում ես հորդ հետ կիսվես, գնում ես տուն, ու չես կարող, որովհետև տանը չի: Նրա հետ շփումները ավելի շատ կարոտն առնելու միջոցներ էին, բայց անկեղծ ասեմ, ես մինչ օրս ո՛չ մորս, ո՛չ հորս չեմ կարողանում ուղղակի գրկեմ, չեմ կարողանում իրենց հետ «ջանով» խոսեմ, չի ստացվում, շատ կուզեի: Գուցե փոքր ժամանակ մեղադրանքով եմ մոտեցել, թե ինչու են բաժանվել, գուցե ինչ-որ կոմպլեքս է, որ չի ստացվում»,- խատմել է Ռուբեն Եսայանը:

Նա նաև նշել է, որ ծնողներից երկուսն էլ հիմա նոր ընտանիք են կազմել:

«Մտերիմ եմ նրանց հետ, ես նույնիսկ քույր ունեմ հորս 2-րդ ընտանիքից, իրեն շատ սիրում եմ, ինքն էլ՝ ինձ: Փորձել ենք հնարավորինս առողջ պահել ամուսնալուծությունից հետո տեղի ունեցող պրոցեսները»,- նշել է նա: