
ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը Բաքվի բանտից զանգել է հարազատներին և հրաժեշտ տվել նրանց:
Համացանցում հայտնվել է Մարատի և նրա քրոջ հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել են 2016թ. հունիսի 9-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, պահպանման, տեղափոխման համար: Ձերբակալվածի քույր Մարիանա Միրզոյանը, պնդում է, որ եղբորը կեղծ մեղադրանք է ներկայացված։