Անդրանիկ Թևանյանը կուսակցության գրասենյակում չափալախել է Օսկանյանին. 1in.am
Advertisement 1000 x 90

Անդրանիկ Թևանյանը կուսակցության գրասենյակում չափալախել է Օսկանյանին. 1in.am

1in.am-ը գրում է. «Նախընտրական այս օրերին կրքերը թեժ են նաև Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, որտեղ ոչ միայն ֆինանսական խնդիրներ կան, այլև ներանձնային: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ 7or.am կայքի հիմնադիր Անդրանիկ Թևանյանը «Համախմբում» կուսակցության գրասենյակում հարվածել է Վարդան Օսկանյանին:

Ծեծկռտուքի վերածված թեժ զրույցի պատճառը Վահե Հովհաննիսյանին դաշինքի համամասնական ցուցակում չներառելու Օսկանյանի որոշումն է եղել, որից հետո ինքը՝ Վահե Հովհաննիսյանը, հայտարարություն է տարածել, թե չի ցանկանում մասնակցել ընտրություններին:

Միջադեպից հետո Վարդան Օսկանյանը հավաքել է իրերը և տեղափոխվել Սեյրան Օհանյանի գրասենյակ՝ հայտնելով, թե ինքը չի ցանկանում Անդրանիկ Թևանյանի հետ նույն տարածքում գտնվել:

Նկատենք, որ Թևանյանը երեկ ներկա չի եղել Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի և Արմեն Մարտիրոսյանի հրավիրած ասուլիսին»: