Սևանա լճի մակարդակը 2017 թվականի փետրվարի 17-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 46 սանտիմետր բարձրության վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա նույն օրը Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա:
Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ընթացքում Սևանա լիճը ստորերկրյա ճանապարհով մուտք է ունեցել 3 միլիոն 885 խորանարդ մետր ջուր, փոխարենը Արփա-Սևան թունելային ջրատարով առայժմ մուտք ու Սևան-Հրազդան ջրանցքով ելք առայժմ չի ունեցել: Սևան թափվող գետերն առայժմ գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: Սևանա լիճը սառցե կապանքներում է հայտնվել գրեթե ամբողջությամբ:
Խոսրով Խլղաթյան
Լուսանկարը՝ Լուսին Դավթյանի