«Հրաժարվե՛ք ձեր բառապաշարում մի քանի բառերի գործածումից». Արմեն Դաբինյանի առաջարկը
Advertisement 1000 x 90

«Հրաժարվե՛ք ձեր բառապաշարում մի քանի բառերի գործածումից». Արմեն Դաբինյանի առաջարկը

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի թեթև առաջարկ լրագրողներին, քաղաքական գործընթացները լուսաբանողներին, քաղաքագետներին, վերլուծաբաններին, տարբեր տրամաչափի գործիչներին. հրաժարվե՛ք ձեր բառապաշարում «իշխող» բառի գործածումից, նաև «իշխող քաղաքական ուժ», «իշխող կուսակցություն», «իշխող կոալիցիա» և այլ նմանատիպ բառակապակցություններից:

Այդ հասկացության գործածողը նաև բնականորեն ենթադրում է, որ եթե կա «իշխողը», ապա պետք է լինի և «իշխվողը», որի դերում ինքնաբերաբար հայտնվում է հանրությունը, ժողովուրդը: Ապագա չունի այն հանրությունը, որը իրեն երբևիցե կպատկերացնի և/կամ կգիտակցի «իշխվողի» դերում: Փոխարենը օգտագործեք «կառավարող» բառը. ցանկացած քաղաքական ուժի, հատկապես՝ կառավարող ուժի խնդիրն ու նպատակը պիտի լինի ապահովել հենց հանրության և ժողովրդի լիարժեք իշխանությունը երկրում»:



Նման նյութեր