7 տարի է՝ «Երգ երգոց» նախագիծը յուրաքանչյուր կիրակի Առաջին ալիքի եթերից հանդիսատեսին է ներկայացնում սիրված հայկական երգերը: Նախագծում հնչում են Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածները ներկայացնող երգեր, որոնք ուղեկցվում են տվյալ պատմափուլի ժամանակագրությունը ներկայացնող տեսանյութով:
««Երգ երգոցը» հնարավորություն է տալիս միջին և մեծ սերնդի ներկայացուցիչներին վերհիշելու այն երգերը, որոնք եղել են ժամանակին, որոնք իրենք լսել են, իսկ երիտասարդ սերնդի համար լավ է, երբ հնարավորություն ունես ինֆորմացիա ստանալու»,– Tert.am Life–ի հետ զրուցում ասաց նախագծի հաղորդավար Խորեն Լևոնյանը։
Հաղորդման հաջողության գրավականներից մեկը Խորեն Լևոնյանը թիմային ջերմ հարաբերություններն է համարում։ «Հաղորդումը աշխարհի տարբեր մասերում հային պահում է հայ՝ թե՛ խոսքով, թե՛ երաժշտությամբ»,– նշեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am