Հայաստանում փետրվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-21-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի: