«Իլհամ Ալիևը Հայաստանի դեմ է տրամադրում մահմեդական աշխարհը»
Advertisement 1000 x 90

«Իլհամ Ալիևը Հայաստանի դեմ է տրամադրում մահմեդական աշխարհը»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը բազմակողմանի է պայքարում հայերի և Հայաստանի դեմ…Հակահայկական քաղաքականության գլխավոր թեզերից մեկը՝ մահմեդական աշխարհին Հայասատնի դեմ տրամադրելն է և Արցախյան պատերազմը կրոնական կոնտեքստից ներկայացնելն է…

Հարցազրույց տալով արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը ապշերոնյան բռնապետը բացի «շաբլոն» արտահայտություններից, որ Բաքուն թույլ չի տա, որ Արցախը անկախանա և այլն նաև փորձել է կրոնական երանգավորում տալ Արցախյան կոնֆլիկտին…
«Լեռնային Ղարաբաղում հայերը ոչնչացրել են մեր պատմական հուշարձանները, թանգարանները,մզկիթները, այդ թվում նաև Աղդամում և Շուշիում… Այդ գործողություններն ուղղված չեն միայն Ադրբեջանի պատմական ժառանգության, այլև միևնույն ժամանակ մահմեդական արժեքների դեմ… Արդյունքում, տարակուսանք են առաջացնում Հայաստանի փորձերը կարգավորելու և ամրապնդելու հարաբերությունները որոշ մահմեդական երկրների հետ… Մահմեդական երկրները, որոնք մտադիր են զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ պետք է հաշվի առնեն «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» ընդունած բանաձևերը, որոնք Հայաստանը ճանաչում են որպես ագրեսոր պետություն»,-ավարտել է իր ճառը Ադրբեջանի բռնապետը…

Իլհամ Ալիևը «որոշ մահմեդական երկրներ» ասելով ի նկատի է ունեցել հիմնականում Իրանին, որի հարաբերությունները Հայաստանի հետ ուղղակիորեն հիստերիա են առաջացնում «մահմեդական» Ադրբեջանում… Բաքվում փորձելով մահմեդական երկրներին մեղադրել քրիստոնյա Հայաստանի հետ համագործակցելու և դրանով Ադրբեջանին «ցավացնելու» համար,մոռանում են, թե ինչպես են դարձել մահմեդական աշխարհի ամենամեծ թշնամի և ատելի երկրի՝ Իսրայելի ֆորպոսստը տարածաշրջանում…

Հիշողությունից շատ թույլ Իլհամ բաբան լավ կլիներ «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» հակահայկական բանաձևերը հիշելուց նաև չմոռանա նույն կազմակերպության հակաիսրայելական հարյուրավոր բանաձևերը,որոնց առկայությունը անտեսվում է Բաքվի կողմից… Ադրբեջանի կողմից հրեական պետությունից գնված 4-5 միլիարդ դոլլարի զինտեխնիկան ուղղված չէ միայն Հայաստանի,այլև հարևան մահմեդական երկրների դեմ… Կոնկրետ՝ Իրանի և Թուրքմենստանի…

Այսքանից հետո ազերիները կարող են իրենց թույլ տալ որևէ մահմեդական երկրի մեղադրել Հայաստանի հետ սերտ կապեր հաստատելու համար…

Ինչ վերաբերվում է Ալիևի կողմից ակնարկած Աղդամի (Ակնայի) և Շուշիի մզկիթներին,ապա դրանք ավերված չեն և բացարձակ կապ չունեն իրենց ադրբեջանցի անվանողների հետ… Սա է հենց հակաիսլամական քաղաքականության կոնկրետ դրսևորում,երբ Բաքուն յուրացնում է այլ ազգերի, իսկ այդ մզկիթների պարագայում՝ պարսկական կրոնական և պատմական հուշարձանները…

Հ.Գ. 99-ամյակը դեռ չբոլորած եկվոր, ԱԹԵԻՍՏ ազերի «ազգը» շատ ծանր է տանում Հայաստանի բազմադարյա սերտ կապերը Իրանի և արաբական աշխարհի շատ ներկայացուցիչների հետ…»:



Նման նյութեր