Լրագրողները Գալուստ Սահակյանին ասում են․
– Չէինք սպասում, որ ՀՀԿ-ն ձեզ կրկին կառաջադրեր պատգամավոր։
– Ձեր սպասումը դեռ սպասում չէ,- ասույթում է Գալուստ Սահակյանը, որովհետև սպասումը սպասում է, երբ իրեն արդարացնում է։
-Այնուամենայնիվ ինչպե՞ս եղավ, որ ձեզ առաջադրեցին,- պոկ չեն գալիս լրագրողները։
-Ես հայոց լեզվի դասատու եմ, մոռացե՞լ եք հայոց լեզվի թեստ հանձնելը,- հաղթանակած ժպտում է ԱԺ նախագահը։
-Դա բավարար պայմա՞ն է։
-Ամեն հայոց լեզվի դասատու չէ, որ պատգամավոր է,- ասում է Գրիգորիչը,- բայց ամեն պատգամավոր չի, որ հայոց լեզվի դասատու է…
-Երկրորդ տասնյակում կանանց պակասություն չկա, ինչու հենց այնտեղ հայտնվեցիք։ Հերմինե Նաղդալյան, Շուշան Պետրոսյան․․․
– Ես սիրում եմ լինել այնտեղ, որտեղ պակասություն չկա, ամփոփում է ԱԺ նախագահը։