Կանադայի կառավարությունը` ի դեմս գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնի, փետրվարի 17-ին Ատոմ Էգոյանին շնորհել է Կանադայի Ազգային Շքանշանի բարձրագույն տիտղոսը` երկրի մշակույթի մեջ կատարած ներդրման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Արսինե Խանջյանը:
«Ատոմ Էգոյանը նվիրված է երկրի երիտասարդ տաղանդների և բազմազան մշակութային դաշտի զարգացմանը: Մեր մշակութային գանձերից մեկը` որպես կինոռեժիսոր նա ձեռք է բերել միջազգային համբավ` միևնույն ժամանակ ամուր կապված մնալով Կանադայի հետ: Համայնքի, մեկուսացման, մեր կյանքում տեխնոլոգիայի դերի թեմաները կենտրոնական են նրա գերազանց ստեղծագործական գործունեության մեջ: Նվիրելով իր ժամանակը և տաղանդը` նա նաև դասավանդում է և հանդիսանում մշակութային միջոցառումների և կինոփառատոնների ակտիվ մասնակից և ժյուրի: Նա նաև տաղանդավոր վիզուալ արտիստ է և թատրոնի ու օպերայի ռեժիսոր»,- նշվել է շքանշանի հանձնման արարողության ժամանակ: