Լայնածավալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսախաղերը կարող են բարձրացնել ճանաչողական ունակությունները, իսկ ֆիզիկական վարժությունները՝ որոշակի դեր խաղալ հոգեկան առողջության բարելավման գործում, բայց ոչ հակառակը:
Անսպասելի արդյունքները ստացվել են «Ուղեղը և մարմինը» հետազոտության շնորհիվ, որն անցկացվել է Մանչեսթերի գիտական փառատոնի շրջանակներում Արևմտյան համալսարանի և Գիտության և արդյունաբերության թանգարանի համագործակցությամբ: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են PsyArXiv կայքում։
Ավելի քան 2000 մարդ ամբողջ աշխարհից գրանցվել է հետազոտությանը մասնակցելու համար, որի ընթացքում մասնակիցներին խնդրել են լրացնել ապրելակերպի մասին հարցաշարը, ինչից հետո նրանց առաջարկվել են ուղեղի համար նախատեսված Creyos առցանց խաղերը, որոնք ճշգրիտ չափում են ճանաչողական կարողությունների տարբեր ասպեկտները, ինչպիսիք են հիշողությունը, ուշադրությունը, մտածողությունը և բանավոր ունակությունները:
Հայտնի արևմտյան նյարդակենսաբան Էդրիան Օուենի ղեկավարությամբ անցկացված հետազոտությունը պարզել է, որ բոլոր առաջադրանքները կատարած մոտ 1000 մարդկանց մոտ տեսախաղերը դրական ազդեցություն են ունեցել մարդու ճանաչողական կարողությունների վրա, սակայն, ըստ երևույթին, չեն ազդել նրանց հոգեկան առողջության վրա:
Նկատվել է նաև, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուղեցույցների համաձայն, շաբաթական 150 րոպեից ավելի ֆիզակական վարժությունները նույնպես բարելավում են հոգեկան առողջությունը, սակայն ոչ մի ազդեցություն չեն ունենում ճանաչողական ունակությունների վրա: